01:03 22.11.2018
Եթե Ձեր ընտանիքի անդամն է ուղարկում այդ տրանսֆերտը, ապա դա Ձեզ համար կարող է և որպես եկամուտ չդիտարկվել: «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակկող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տվյալ գումարը ստացող քաղաքացու համար եկամուտ է համարվում բարեկամի կողմից արտասահմանից հարազատներին ուղարկած գումարը:
«Ընտանիքի անդամը, ստանալով եկամուտ, ըստ էության, բաշխում է իր եկամուտն ընտանիքի անդամների մեջ: Դա նույնն է, որ մենք մեր ամսական աշխատավարձի մի մասը մեր ընտանիքի անդամին տանք՝ այս կամ այն գնումը կատարելու համար: Մեր ընտանիքի անդամների համար մեր եկամուտների բաշխված այդ մասնաբաժինը չի համարվում եկամուտ, բայց եթե Դուք ստանում եք Ձեր բարեկամի կողմից ուղարկված գումար, որը Ձեր ընտանիքի անդամը չէ, այսինքն՝ ընտանեկան եկամտային զամբյուղի բաշխման մասին չէ խոսքը, հնարավոր է, որ այդ գումարը Ձեզ համար դիտվի որպես եկամուտ: Սա հիպոտեթիկ պատասխան է, բայց այդ տրանսֆերտը երբևիցե չի քննարկվել, որ կարող է հանկարծ հայտարարագրման ենթակա եկամուտ լինել»,- ասել է Դավիթ Անանյանը:
Հարցին, թե արտասահմանում աշխատող քաղաքացին, երբ հայտնի չէ` արդյո՞ք նա հարկ վճարում է, թե՞ ոչ, ռեզիդենտ համարվո՞ւմ է, թե՞ ոչ՝ ՊԵԿ նախագահն ասել է․
«Հարկային օրենսգրքով հստակ կանոն կա, թե ինչպես է որոշվում ռեզիդենտ: Եկամտային հարկի իմաստով ռեզիդենտությունը քաղաքացիության հետ կապ չունի: Դա, ըստ էության, ՀՀ-ում 183 օր և ավելի գտնվելու հանգամանքն է, կամ կենսական շահերի կենտրոնը Հայաստանում գտնվելու հանգամանքը: Այս երկու հանգամանքներով բնորոշվում է՝ տվյալ անձը եկամտային հարկի իմաստով ռեզիդե՞նտ է, թե՞ ոչ»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը:
Նա նաև հավելել է, որ տարվա 3-4 ամիսների ընթացքում արտագնա աշխատանքի գտնվելու դեպքում ՀՀ քաղաքացիները նշանակում է, որ ավելի քան 183 օր գտնվել են Հայաստանում: Եվ հակառակը, եթե չեն գտնվել, ուրեմն ռեզիդենտ չեն համարվում:
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...
17:50 28.06.2025
Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան ՆալբանդյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...
17:30 28.06.2025
Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...