Հայտարարագրման գործընթացն իրականացվում է ինքնաշխատ համակարգի միջոցով ու ծանուցվում քաղաքացուն. Դավիթ Անանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Հայտարարագրման գործընթացն իրականացվում է ինքնաշխատ համակարգի միջոցով ու ծանուցվում քաղաքացուն. Դավիթ Անանյան

00:01 22.11.2018

Այսօր մենք ունենք հարկային մեր համակարգը։ ՏՏ առումով մենք այնքան ենք զարգացրել, որ հնարավորություն ունենք տեխնիկապես իրագործելու այն գաղափարը, որ ավելի քան 20 տարի բոլորով երազում էինք:

«Մենք ուզում ենք ֆիզիկական անձանց եկամուտները ոչ թե հարկվեն հարկային գործակալի ինստիտուտի միջոցով, այլ ուղղակիորեն տարեկան հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Դրանով, ըստ էության, մենք ստվերի դեմ պայքարում շատ մեծ առաջընթաց կապահովենք»,- ասել է Դավիթ Անանյանը:

Հարցին, թե արդյո՞ք աշխատավարձ ստացող ու հարկերը վճարող քաղաքացու պարտականությունն է համարվելու իր եկամուտների մասին պետությանը տեղեկացնելը, թե՞ դա կատարվելու է պետության համապատասխան կառույցների կողմից՝ Դավիթ Անանյանն ասել է, որ այդ գործընթացն իրականացվում է ինքնաշխատ համակարգի միջոցով ու ծանուցվում քաղաքացուն:

«Մենք ինքներս կլրացնենք, և մեր ինքնաշխատ համակարգը կգեներացնի Ձեր եկամուտների տարեկան հայտարարագիրը, որտեղ կլինեն Ձեր եկամուտներն ու այդ եկամուտներից արդեն իսկ պահված հարկերն ու վճարված հարկերի մասին տեղեկատվություն: Այդ հայտարարագիրը և՛ էլեկտրոնային, և՛ թղթային տարբերակով կառաքվի Ձեզ: Դուք կտեսնեք այդ հայտարարագրում՝ բացի այն եկամուտներից, որոնք այստեղ ստացել եք, կարո՞ղ է հանկարծ ունեք այլ եկամուտներ, որոնք հարկային գործակալի կողմից վճարված չեն, այդ դեպքում պետք է ինքներդ ներառեք այդ մասին տեղեկությունը: Նման բան չլինելու դեպքում կստորագրեք, ու մեր համակարգում Ձեր հայտարարագիրը կհամարվի ընդունված»։

Նա ասել է, որ ի տարբերություն սովորական քաղաքացիների, պաշտոնատար անձինք գույքի ու եկամուտների հայտարարագիր են ներկայացնում, սա լինելու է եկամտային հարկի հայտարարագիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

18:51 28.06.2025

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

18:45 28.06.2025

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

18:32 28.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

SHANTNEWS

18:00 28.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP