Քրգործով ամբողջությամբ վերականգնվել է բանկին պատճառված վնասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Քրգործով ամբողջությամբ վերականգնվել է բանկին պատճառված վնասը

19:49 21.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ամբողջությամբ  վերականգնվել է Երևանում գործող բանկերից մեկին պատճառված վնասը:

2018 թվականի մայիսի 16-ին Երևանում գործող բանկից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին առ այն, որ բանկը ՍՊ ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին և 2015 թվականի հունվարի 23-ին կնքել է վարկային պայմանագրեր, որոնց համաձայն՝ ՍՊ ընկերությանը տրամադրվել է ընդհանուր 287.307 ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես ստանձնած պարտավորությունների ապահովում՝ գրավադրվել է ընկերության սեփականությունը հանդիսացող շարժական գույք՝ ընդհանուր 117 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ:

2016թ. դեկտեմբերի 16-ին  ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ բանկում գրավադրված շարժական գույքը չի հայտնաբերվել և պարզվել է, որ նույն ընկերության տնօրենը գրավադրված ապրանքները, գրավադրելուց հետո մինչև 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները, վաճառել է՝ չփոխարինելով համարժեք գույքով՝ ՓԲ ընկերությանը պատճառելով մոտ 65.200.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 184.1 հոդվածի 2-րդ մասով, որը հունիսի 1-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով նշված բանկը ճանաչվել է տուժող:  Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՓԲ ընկերությանը ՍՊ ընկերության կողմից գույքային վնաս պատճառելու հանգամանքները, պատճառված վնասի իրական ծավալը: ՍՊ ընկերության և բանկի միջև կնքված վարկային պայմանագրերի մարման ժամանակացույցը և մարումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու նպատակով կատարվել է համապատասխան հարցում, որի պատասխան գրության համաձայն՝ բանկի հանդեպ ՍՊ ընկերության տնօրենի պարտավորությունն ամբողջությամբ կատարվել է:

Հաշվի առնելով, որ ՓԲ ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՍՊ ընկերության տնօրենը խնդրել է  «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ համաներում կիրառել՝ 2018թ. նոյեմբերի 16-ին որոշում է կայացվել՝ ՍՊ ընկերության նախկին տնօրենի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնել և գործով վարույթը կարճել` հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու՝ ՀՀ Քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

19:00 28.06.2025

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

Գազայի հատվածում երեխաների թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի՝ անցակետերի շարունակական շրջափակման և մանկական սննդի արգելքի ֆոնին, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ «Գազայի կառավարության մամուլի ծառայությունը խորը մտահոգություն է հայտնում, որ երեխաների մոտ սուր թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի, քանի որ իսրայելական օկուպացիան շարունակում է փակել անցակետերը և կանխել մանկական սննդի […] ...

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

18:51 28.06.2025

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

18:45 28.06.2025

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

18:32 28.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

BACK_TO_TOP