«Թումո»-ն և «Կողբ» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում «Թումո» կենտրոնի կառուցմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.89 oC

«Թումո»-ն և «Կողբ» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում «Թումո» կենտրոնի կառուցմանը

22:39 23.11.2018

«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ը և «Կողբ» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում «Թումո» կենտրոնի կառուցմանը։

Այս մասին տեղեկացրին «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ից, 2017-ի հուլիսին «Թումո»-ի և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Կողբ գյուղում մեկնարկեցին «Թումո»-ի` Հայաստանում թվով 5-րդ կենտրոնի՝ Թումո Կողբի շինարարական աշխատանքները։

Թումո Կողբի նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2020-ին, ինչից հետո կենտրոնն անվճար հիմունքներով իր դռները կբացի ինչպես Կողբ, այնպես էլ հարևան Բերդավան, Նոյեմբերյան և այլ գյուղերում ու քաղաքներում բնակվող մինչև 1000 պատանիների առջև:

Շինությունը ընդգրկելու է բազմաթիվ հարմարություններ՝ նորագույն տեխնոլոգիաների և դիզայնի ուսուցման, ինչպես նաև ակտիվ ժամանցի համար։ Ուսանողներին հասանելի կլինեն դասընթացների սենյակներ, ինքնուսուցման կայաններ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ և մեծ մարզադաշտ:

«Թումո»-ն և «Կողբ» հիմնադրամը` մասնավոր բարերարների և տարբեր ընկերությունների նվիրատվությունների օգնությամբ ապահովել են կենտրոնի բացմանն անհրաժեշտ 4․270․000 ԱՄՆ դոլարից 3․070,000-ը՝ ներառյալ կենտրոնի առաջին 10 տարիների գործառնական ծախսերը։ Այնուամենայնիվ, կենտրոնի կայացման համար անհրաժեշտ է ևս 1․200․000 դոլար, որը հավաքելու համար մենք դիմում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակվող պատանիների ներուժի առավելագույն զարգացմանը և «Թումո»-ի՝ արդեն աշխարհով տարածված կրթական առաքելությանը։ Մենք սկսում ենք անհրաժեշտ գումարից առաջին 100․000-ի հայթայթման մարտահրավերով։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են նվիրատվություն կատարել tumo.org/donate կայքում կամ գրել մեզ [email protected] հասցեով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

10:26 16.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

10:00 16.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլել

Առնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...

Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո

09:52 16.05.2025

Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

09:46 16.05.2025

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...

Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված ​​չեն

09:40 16.05.2025

Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված ​​չեն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված ​​չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...

Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտոր

09:34 16.05.2025

Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտոր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...

BACK_TO_TOP