Երևանում Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեցին ՍՏՀԽ պատվո մեդալներից. հայկական կողմի արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Երևանում Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեցին ՍՏՀԽ պատվո մեդալներից. հայկական կողմի արձագանքը

12:52 27.11.2018

Մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ նստաշրջանը: Մեկնարկից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ մեդալներ են հանձնելու պատվիրակությունների ղեկավարներին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի կապակցությամբ, սակայն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակություններն անակնկալ կերպով հրաժարվել են մեդալներից, յուրաքանչյուրը՝ մի պատճառաբանությամբ:

«Ուզում եմ հայկական կողմին շնորհակալություն հայտնել նման ջերմ ընդունելության համար: Մեզ մոտ՝ Վրաստանում, վաղը նախագահական ընտրություններ են: Դրա համար էլ մեր պատվիրակության ղեկավարն այս պահին այստեղ չէ: Նա հրաժարվում է մեդալից, ցանկանում է, որ իրեն հասկանան և չքննարկեն իրավիճակը»,- ասաց Վրաստանի պատվիրակության անդամը:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն էլ այլ պատճառաբանություն ուներ:

«Ես ընդամենը 2 տարի է, ինչ ղեկավարում եմ Ադրբեջանի պատվիրակությունը: Միջազգային այս կազմակերպության մեջ մենք փոքր փորձառություն ունենք: Խիղճս թույլ չի տալիս նման մեծ պատվի արժանանալ: Երբ ավելի մեծ փորձ ունենանք, սիրով կընդունենք այդ մեդալը: Թող ոչ ոք սա չընդունի որպես քաղաքական դիրքորոշում: Մեր նկատմամբ Երևանում լավ վերաբերմունք են դրսևորել»,- ասաց Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը:

Ադրբեջանին հետևեց Թուրքիայի պատվիրակությունը՝ մերժման նմանօրինակ մեկնաբանությամբ:

«Ես դեռ պաշտոնապես Թուրքիայի պատվիրակության ղեկավարը չեմ: Դրա համար ճիշտ չեմ համարում ընդունել մեդալը»,- ասաց Թուրքիայի պատվիրակության ղեկավարը:

Արարողությունից հետո ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը:

«Երբ գլխավոր քարտուղարի հետ քննարկում էինք հարցը, նա ասաց, որ կան պատվիրակություններ, որոնք կարծում են՝ պետք է տալ մեդալներ այն պատվիրակության ղեկավարներին, որոնք երկար տարիներ են ղեկավարել պատվիրակությունը: Մեր մոտեցումը տարբերվում է: Մենք, նշելով պատվիրակության ղեկավարի անունը, մեդալը տալիս ենք պատվիրակությանը»,- ասաց Բաբլոյանը:

Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի պատվիրակությունների այս քայլը քաղաքական ենթատեքստ ունի, Բաբլոյանը պատասխանեց.

«Ես չէի ցանկանա քաղաքականացնել, որովհետև այս կազմակերպությունը պետք է զբաղվի տնտեսական համագործակցության հարցերով: Ինչքան մենք քիչ քաղաքականացնենք նման մոտեցումները, այնքան կօգնենք առաջ գնալու տնտեսական գործակցության հարցում: Իսկ եթե քաղաքականացնենք, գիտենք, որ տարածաշրջանային լուրջ խնդիրներ ունենք, դրանք կարող են խոչընդոտներ հանդիսանալ տնտեսական, առևտրային հարաբերությունների առումով»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

10:58 11.08.2025

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Ավստրալիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինը որպես պետություն, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը», – ասել է վարչապետը, ըստ Sydney Morning Herald-ի։ Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը այն պայմանով, որ երկիրը կատարի Պաղեստինի ազգային վարչության կողմից հայտարարված պարտավորությունները, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

10:46 11.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել է

Թուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

BACK_TO_TOP