13:26 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղևորվել է Մեղրի, որտեղ համայնքապետարանի հրապարակում հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել.
«Շատ կարևոր է, որ մենք մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովենք: Մեր նախընտրական ծրագրի դրույթներից մեկը այն է, որ պետք է երեխաներին 4 տարեկանից սկսած ընդգրկենք կրթական համակարգ՝ նախակրթարան, մանկապարտեզներով և այսպես շարունակ: Մեղրիի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրը ընթանում է բանականոն հունով, ֆինանսավորում կա: Մեղրիում, 3 տարեկանից սկսած, երեխաները հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ, և մայրերը աշխատելու հնարավորություն կունենան: Ես ուզում եմ, որ բոլորս մեր վերաբերմունքը փոխենք: Ցավոք, սովորաբար կրթական համակարգի նկատամամբ մեր վերաբերմունքը ֆորմալ է, մենք հաճախ նայում ենք երեխայի օրագրին և փորձում հասկանալ, թե ինչ գնահատականններ կան այնտեղ: Մենք հաճախ հարց չենք տալիս, թե մեր երեխայի գնահատականը որքանով է համապասխանում նրա գիտելիքներին»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հեղափոխությունը կարևորագույն անելիք ունի հենց կրթության ոլորտում.
«Մենք պետք է որպես հանրություն չհանդուրժենք անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում: Անորակ մասնագետները կոտրում են որակով մասնագետներին: Պետք է երեխաներին ապահովել այնպիսի կրթությամբ, որ նա հաղթանակներ տանելու հնարավորություն ունենա: Մեր հեղափոխության ամենակարևոր մասնակիցներից եղել են դպրոցականները: Մեր ուսուցիչների վճարման մակարդակը պետք է բարձրացնենք: Մենք պետք է մտածենք, որ այս երեխան թոշակառու դարձավ, ի՞նչ է իր հետ լինելու»:
Փաշինյանի խոսքով՝ մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդն է, և ամբողջ ռազմավարությունն ուղղված է լինելու այն բանին, որ մարդը լինի պատշաճ մակարդակի կրթված:
«Մենք պետք է մեր երեխաներին ասենք, որ համալսարանն ավարտելու դեպքում նրանք պետք է առնվազն 3 օտար լեզու իմանան, որովհետև դա մեր հետագա հաղթանակների գրավականն է: Մեր մարդիկ պետք է լինեն կրթված և առողջ: Մեզնից յուրաքանչյուրն ամեն հաջորդ օրը պետք է ավելի բարձր կրթական մակարդակ ունենա, քան նախորդ օրը: Մենք փոքրի, խեղճի, անօգնականի տրամաբանությունը պետք է փոխենք ուժեղի տրամաբանության»,- ասաց նա:
09:00 14.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 14.08.2025
210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...
08:50 14.08.2025
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրելԿորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...
08:40 14.08.2025
Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը ԱլյասկայումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...
08:30 14.08.2025
Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմիցՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...
08:22 14.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...