22:07 01.12.2018
Քարե շինություն, որի պայմանները, տնակից ոչնչով չեն տարբերվում։ Մի կիսաքանդ ու վթարային շենքում է ապրում Կատյա Խաչատրյանն իր վեց անչափահաս երեխաների հետ: Քարաշեն կացարանը գտնվում է Շիրակավան գյուղում: Երիտասարդ մայրն իր 6 երեխաների հետ այստեղ է տեղափոխվել Մեծ Մանթաշ գյուղից, երբ հրդեհվել է իրենց տնակը: Ընտանեկան իրավիճակը մորն ու երեխաներին թույլ չի տալիս վերադառնալ Մեծ Մանթաշ, բնակության միակ տեղը, որ հնարավոր է եղել գտնել, Կատյայի հայրենի գյուղում էր, որտեղ ապրում է տարրական բոլոր պայմաններից զուրկ վթարային շենքում:
Շիրակավան գյուղի նախկին բաղնիքի շենքը 30 տարի փակ է մնացել, կիսաքանդ ու խոնավ այս շենքը 4 ամիս է՝ 6 անչափահաս երեխաների ու նրանց մոր համար կացարան է դարձել: Մեծ Մանթաշ գյուղից Շիրակավան տեղափոխվելու պատճառը ընտանեկան խնդիրներն են եղել, տնակի հրդեհն էլ՝ նույն պատճառներով: Կատյան իր 6 երեխաների հետ ստիպված վերադարձել է հայրական գյուղ: Այրված տնակից ոչ մի գույք դուրս չի բերել, քարաշեն վթարային կացարան տեղափոխվել է դատարկ ձեռքերով: Կատյայի ծնողներն այսօր դարձել են մեծ ընտանիքի, այսպես ասած, խնամակալները, որոնց սոցիալական վիճակը թույլ չի տալիս 6 երեխաներին հասցնել այն, ինչ պետք է ձմռան ցրտին։ Հին բաղնիքի ընդամնեը 2 լոգասենյակներն են օգտագործում, որտեղ փտած պատուհաններից ու դռներից ցուրտն անարգել ներս է մտնում: Փոքր տարածքը բազմանդամ ընտանիքի համար և՛ ճաշասենյակ է, և՛ ննջասենյակ: 30 տարի փակ մնացած շենքում էլեկտրաէներգիա էլ չկա։
6 երեխաներից ավագը 12 տարեկան է, ամենափոքրը ՝ 7 ամսական: Մոր, տատ ու պապի հետ տան հոգսերը երեխաները կիսում են հավասար: Վառարանի համար փայտ բերելու, ջուր կրելու, հաց թխելու գործը իրար մեջ են բաժանել: Տան մի անկյունում են հավաքում ծառի ճյուղերը, որոնք բերում են գյուղի տարածքից: 6 երեխայից երեքը դպրոցական են: Շիրակավան տեղափոխվելուց հետո դպրոցի հարցերը արագ են լուծել, չի եղել մի օր, որ դասի չգնան: Գրքերի ու գրենական պիտույքների մասին վարչական ղեկավարն է հոգացել: 31 տարեկան Կատյան աշխատանք չունի, ընտանիքի միակ եկամուտն ամսական 60 հազար դրամ ընտանեկան նպաստն է:
Գյուղում աշխատանք չկա, այլ տեղեր փնտրելու տարբերակ էլ չունի: Միակ բանը, որ կարող է անել գյուղում, հողագործությամբ զբաղվելն է: Կատյան պատրաստ է դա անել: Բայց հիմա ձմռան շեմին մտահոգությունը բնակության նորմալ պայմաններ ստեղծելն ու ջեռուցման հարցը լուծելն է: Ընտանիքի վիճակը գյուղի վարչական ղեկավարը ներկայացրել է մարզպետարան, այնտեղից պատասխանել են, որ տան խնդիր լուծել առայժմ հնարավոր չէ, իսկ օգնությունը 6 երեխաներին կարող է լինել սոցիալական աջակցության տեսքով:
14:12 20.07.2025
Շիրակի մարզում 33-ամյա հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԵրեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում […] ...
14:00 20.07.2025
Տավուշի մարզի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. TasnimԻրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […] ...
13:14 20.07.2025
Վթարային ջրանջատում Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...
12:50 20.07.2025
Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովումԻրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...
12:34 20.07.2025
Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...