13:09 04.12.2018
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 30-ին հարցազրույց է տվել իսրայելական լրատվամիջոցներից մեկին՝ անդրադառնալով հայ-իսրայելական քաղաքական և դիվանագիտական կապերին:
Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները քննարկումների տեղիք են տվել նաև իսրայելական քաղաքական շրջանակներում, ինչի առիթով Shantnews.am-ը զրուցել է իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հետ:
«Մենք ՀՀ ԱԳ նախարարից լսեցինք բարի և կառուցողական խոսք: Իրոք, այժմ նոր պայմաններ են ստեղծվել իսրայելա-հայկական հարաբերությունների զարգացման համար: Հայտնի է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո իսրայելական կողմը բազմաթիվ անգամներ է դիմել ՀՀ-ին՝ հարաբերությունների զարգացման առաջարկով, սակայն Հայաստանը, լինելով ամբողջական շրջափակման մեջ, ավելի գերադասեց Իրանը՝ որպես առաջնային նշանակության երկիր: Հայաստանը համագործակցում է Իրանի հետ, Ադրբեջանը՝ Իսրայելի: Պետք է շեշտել, որ դա Իսրայելի ցանկությամբ չի եղել»,- ասել է իսրայելցի քաղաքագետը:
Ավիգդոր Էսկինի խոսքերով՝ Իրանն այժմ խոր ճգնաժամի մեջ է, ինչը փոխում է մեր տարածաշրջանի քաղաքական պատկերը: Այդ առումով հնարավոր է, որ առաջիկայում լինեն հայ-իսրայելական քաղաքական և ռազմական համագործակցության մասին հայտարարություններ:
Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը և խնդրին, որ Իսրայելը ժամանակակից զենք է մատակարարում Ադրբեջանին, ինչն էլ օգտագործվում է հայկական կողմի դեմ, Ավիգդոր Էսկինը պատասխանել է.
«Հայաստանը որպես դաշնակից ընտրել է Իրանին: Իսրայելն էլ համագործակցում է Ադրբեջանի հետ, նրան զենք է վաճառում: Սակայն դուք լավ գիտեք, որ ձեր գլխավոր դաշնակից Ռուսաստանն ավելի շատ զենք է վաճառում Ադրբեջանին, քան Իսրայելը: Եթե Հայաստանը գիտակցում է, որ Իրանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ամբողջ աշխարհի համար, ապա Իսրայելը պետք է անվտանգության համատեղ նախագծեր իրականացնի՝ առանց հաշվի առնելու Թեհրանի հետ ձեր հարաբերությունները»:
Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով իսրայելցի քաղաքագետը նշել է, որ զենքի շուկան ամբողջ աշխարհում այսօր ազատ է՝ որոշ բացառություններով:
«Իսրայելը չի պահանջում չէ՞, որ Հայաստանը զենք չմատակարարի Իրանին կամ այլ երկրի: Եթե Երևանը պատրաստ լինի ռազմական համագործակցության, ապա Իսրայելն ընդառաջ քայլ կանի նաև բազմաթիվ այլ հարցերում»,- ասել է Ավիգդոր Էսկինը:
17:14 09.06.2025
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...
17:08 09.06.2025
Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճԶինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:00 09.06.2025
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:38 09.06.2025
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՀունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...