Մենք միանալու կարիք չունենք. Քոքոբելյանն արձագանքում է ՔՈ-ի առաջարկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Մենք միանալու կարիք չունենք. Քոքոբելյանն արձագանքում է ՔՈ-ի առաջարկին

17:19 04.12.2018

Ինչպես հայտնի է, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները երեկ նաև ասուլիս հրավիրելով են հիշեցրել իրենց այն հայտարարության մասին, որով առաջարկում են քաղաքական ուժերին ստորագրել փոխադարձ համաձայնագիր, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։

ՔՈ-ի այս առաջարկի առնչությամբ հայտարարություն են տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն ու «Ազգային առաջընթացը»:

Այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչներից, թե նրանք արդյո՞ք միանում են ՔՈ-ի առաջարկին.

«Մեր ծրագրային կետերից մեկը դա է, մենք միանալու կարիք չունենք: Այսինքն՝ ոչ թե ասում ենք, որ ժխտում ենք, այլ ուղղակի ասում եմ, որ մեր ծրագրում հստակ գրված է, որ սահմանադրական փոփոխություններ են պետք: Կա խիստ բալանսավորման կարիք վարչապետի և նախագահի գործառույթների, և ավելի խայտառակ սահմանադրական նորմեր կան մեր Սահմանդրությունում՝ վայ ճարտարապետները, հենց այդպես էլ ասում եմ, փաթաթել են մեր վզին, օրինակ՝ աշխարհում եզակի Սահմանադրություն է Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր չկա: Ցավում եմ, որ այդ մասին սահմանադրագետները չեն խոսում: Ցավում եմ, որ այն ժամանակ հանցավոր լռում էին շատ-շատերը: Ու լիքը անհեթեթություններ կան, հենց այդպես էլ ուզում եմ ասել», – ասել է Խաչատուր Քոքոբելյանը:

Ըստ ԱԺ պատգամավորության թեկնածուի՝ մեր ներկայիս Սահմանադրությունը չի տալիս նաև իշխանության թևերը բալասավորելու հնարավորություն: Բայց, անհրաժեշտ է, որ փոփոխություններն արվեն այնպես, որ նոր ցնցումներ չլինեն, որ հասարակությունը նոր խնդիրների առջև չկանգնի:

«Իմ կարծիքով՝ 1-2 ուժ ենք ունեցել, որոնց ծրագրի մեջ եղել է կետ, բայց մեր մոտ հստակ գրված է՝ մենք կողմնակիցն ենք Սահմանադրության այդ կարևորագույն կետերի փոփոխությանը: Այսինքն՝ եթե մյուսները նոր են այդ մասին խոսում, մենք ի սկզբանե մեր ծրագրում զետեղել ենք, և դա անհրաժեշտ ենք համարում»,- հավելել է Խաչատուր Քոքոբելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

13:11 09.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

13:00 09.06.2025

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

12:55 09.06.2025

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ։ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն», – ասել […] ...

BACK_TO_TOP