«Հուզիչ է ու հոյակապ». նախագահ Սարգսյանի գրառումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Դեբեդի ՍՄԱՐԹ-կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

«Հուզիչ է ու հոյակապ». նախագահ Սարգսյանի գրառումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Դեբեդի ՍՄԱՐԹ-կենտրոնում

21:11 04.12.2018

Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։

ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից:

Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և այլ առարկաներ: Նախագահը զրուցել է երեխաների հետ, դիտել նրանց աշխատանքները։

 

Հիացմունք հայտնելով կենտրոնի պայմանների և ընձեռած հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահը նշել է, որ շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ:

«Այստեղ հաճախող երեխաները պետք է զգան, որ իրենք ևս 21-րդ դարի քաղաքացի են, և այստեղ՝ քաղաքից հեռու, գյուղում էլ կարող են կայանալ ու արդյունք ստեղծել»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել նաև մայրաքաղաքից և այլ քաղաքներից երեխաների փոխայցելությունն այս կենտրոն, որտեղ նրանք նույնպես կծանոթանան ոչ միայն կենտրոնին ու նրա հնարավորություններին, այլև գյուղական կյանքին:

«Սա ավելի մարդկային վայր է, և այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է նաև սմարթ սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները: Նախագահը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, նրանց ապագայի գործիքն է: Նա հաջողություն է մաղթել երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան:

Մանուկների զարգացման կենտրոնում, որտեղ այդ օրը ներկա էին նաև Գյուլագարակի մակնապարտեզից ժամանած երեխաներ, նախագահի կողմից 1 մլն դրամ նվիրաբերվեց Գյուլագարակի մանկապարտեզին:

ՍՄԱՐԹ -ի երեխաների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գովեստի խոսքերով է անդրադարձել բնության գրկում գտնվող հրաշալի կենտրոնին՝ նշելով, որ աշխարհի քիչ տեղերում կարելի է նման բան հանդիպել: Նախագահը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը:

«Ձեր գիտելիքը միշտ ձեզ հետ է, և այն երբեք չի արժեզրկվում»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը, պատասխանելով կենտրոնի երեխաների հարցերին, նշել է.

«Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Ձեր ձեռքերում է նաև երկրի ապագան»:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահին և տիկին Նունե Սարգսյանին կենտրոնի նկարչական խմբակի երեխաներն իրենց նկարած աշխատանքներն են նվիրել։ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել կենտրոնի այցելությունների նորաբաց գրքում. նրա գրառումն առաջինն էր: «Հուզիչ ու հոյակապ է»,- գրել է նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

12:52 14.08.2025

Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

«Չելսիի» ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան

12:45 14.08.2025

«Չելսիի» ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան

«Չելսիի» ֆուտբոլիստներն ընդհանուր 11,4 միլիոն ֆունտ պարգևավճար կստանան աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դառնալու համար, հայտնում է The Athletic-ը։ Լոնդոնյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստի կվճարվի շուրջ կես միլիոն ֆունտ։ Պարգևավճար կստանան միայն մրցաշարին մասնակցած խաղացողները։ «Չելսին» ԱՄՆ-ում անցկացված մրցաշարի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...

Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունը

12:39 14.08.2025

Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունը

Օգոստոսի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է 56-ամյա մի կին և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում գործող մի սուպերմարկետում գնումներ կատարելիս գողացել են իր դրամապանակը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Համայանքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզվել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ […] ...

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով

12:31 14.08.2025

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով

Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կա­դաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր […] ...

Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթ

12:20 14.08.2025

Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթ

Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...

Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվել

12:07 14.08.2025

Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվել

Սերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...

BACK_TO_TOP