Մայրաքաղաքի բազմաբնակարան 90 շենք կունենա արևային մարտկոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Մայրաքաղաքի բազմաբնակարան 90 շենք կունենա արևային մարտկոց

20:10 05.12.2018

«Երևան՝ արևային համայնք» ծրագրի առաջին փուլի համար նախապես հաստատված չափորոշիչներով առանձնացվել է 52 շենք: Առաջիկայում այս հասցեներում կիրականացվեն լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որից հետո 45 շենքում ծրագիրը կմտնի գործնական փուլ և արդեն հաջորդ տարի կմեկնարկի տանիքներին արևային մարտկոցների տեղադրումը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այս մասին նշվել է «ԵՄ՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցել են վարչական շրջանների և համատիրությունների ներկայացուցիչներ, աջակցող թիմի անդամներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում:

«Ծրագրում ընդգրկվելու հայտ էր ներկայացվել ավելի քան 445 շենքերից: Ընտրության ընթացքում փորձ է արվել պահել համաչափության սկզբունքը, չնայած, օրինակ, Նորք- Մարաշ վարչական շրջանում հիմնականում սեփական սեկտոր է, և նման շենքեր չունենք: Նշեմ, որ Աջափնյակ վարչական շրջանից առաջին փուլի համար ընտրվել է 6 շենք, Ավանից՝ 5, Արաբկիրից՝ 5, Դավթաշենից՝ 8, Էրեբունուց՝ 5, Կենտրոնից՝ 3, Մալաթիա-Սեբաստիայից՝ 5, Նոր Նորքից՝ 5, Նուբարաշենից՝ 1, Շենգավիթից՝ 5, Քանաքեռ-Զեյթունից՝ 4 շենք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը:


Հանդիպմանը ներկա, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը, կարևորելով փորձնական ծրագրի իրագործումը, նկատել է.

 «Ըստ էության, սկիզբ ենք դնում մի նոր մշակույթի: Վերականգնվող այլընտրանքային էներգիայի օգտագործումը կարող է օրինակ դառնալ»:

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, «Երևան՝ արևային համայնք ծրագրում կընդգրկվի բազմաբնակարան բնակելի 90 շենք: Տեղադրվելիք արևային ֆոտովոլտային համակարգերը կապահովեն վերելակների, շքամուտքերի և բակերի լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

14:57 26.06.2025

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...

BACK_TO_TOP