Հիշեցնենք, որ «Մագնիտսկու ակտն ընդունվել է 2012 թվականին ԱՄՆ-ում, և այն նախատեսում է պատժամիջոցներ բոլոր այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ առնչություն ունեն մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հետ: ՌԴ իշխանությունները պնդում էին Մագնիտսկու գործը քաղաքականացնելու անթույլատրելիության մասին, սակայն դրան հակառակ՝ ԱՄՆ-ում «Մագնիտսկու ակտը» գլոբալ օրենքի վերածվեց և վերաբերում է արդեն ոչ միայն ՌԴ քաղաքացիներին, այլ բոլոր նրանց, ովքեր խախտում են մարդու իրավունքները: