Խորհրդարանական ընտրություններն ըստ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Խորհրդարանական ընտրություններն ըստ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի

17:03 08.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին՝ մինչև ժամը 24.00-ը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, Հայաստանի բոլոր ընտրական տեղամասերում պետք է ավարտվի քվեարկության սենյակների կահավորման գործընթացը: Իսկ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին պետք է տրամադրեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, հանձնաժողովի և հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությունը կմեկնարկի վաղը՝ առավոտյան ժամը 8.00-ին և կավարտվի երեկոյան՝ ժ. 20.00-ին: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ քվեարկության մեկնարկից մեկ ժամ անց, այսինքն՝ սկսած ժամը 9.00-ից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հրապարակի տեղեկություններ քվեարկության ընթացքի վերաբերյալ, իսկ ժամը 12.00-ից սկսած՝ մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ հրապարակելու է տեղեկություններ՝ ըստ ընտրական տարածքների: 

Ստացիոնար բուժում իրականացնող բուժհաստատություններում բուժում անցնող և տեղամասեր ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ինչպես նաև ձերբակալված անձանց պահելու վայրերում գտնվող անձանց համար քվեարկությունը կմեկնարկի առավոտյան ժամը 8.00-ին և կավարտվի 18.00-ին: Քվեարկության կարգի մեջ փոփոխություն չկա:

 Ժամը 20.00-ին քվեարկության ավարտից ու ընտրատեղամասերի փակվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովները 12 ժամվա ընթացքում պետք է ավարտեն քվեաթերթիկները հաշվելու գործողությունը, կազմեն քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն և այն հրապարակեն:

Մինչև դեկտեմբերի 10-ը՝ ժամը 20.00-ն, կամ քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներբեռնելու հնարավորությամբ իր կայքում պետք է տեղադրի քվեարկության նախնական արդյունքները, ինչպես նաև պաշտոնապես այն հրապարակի հեռուստատեսությամբ և ռադիոյով: Իսկ ընտրությունների արդյունքները բողոքարկելու ու վիճարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է հետևյալ ժամանակացույցը.

  1. Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12.00-18.00-ն կամ դեկտեմբերի 11-ին՝ առավոտյան ժ. 09.00-ից մինչև 11.00-ն թեկնածուները, վստահված անձինք, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները տարածքային ընտրական հանձնաժողովներին կարող են ներկայացնել տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի, քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ  դիմումները:
    2. Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը՝ ժամը 11.00-ն կուսակցությունների և դաշինքների լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն ու քվեարկությանը չմասնակցած ընտրողը տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները:
    3. Դեկտեմբերի 11-ին՝ մինչև ժամը 12.00-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր պաշտոնական կայքում պետք է հրապարակի ընտրողների սքանավորված ցուցակները՝ ներբեռնելու և որոնման հնարավորությամբ: Նույն օրը, ժամը 14.00-ից սկսած, մինչև դեկտեմբերի 14-ն Տարածքային ընտրական հանձնաժողովները պետք է սկսեն ու ավարտին հասցնեն վերահաշվարկի աշխատանքները:

Ի դեպ, ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու դաշինքները մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջնական արձանագրությունը, արդյունքների ամփոփումը և մանդատների նախնական բաշխման որոշումը ԿԸՀ-ն պետք է կայացնի ու հրապարակի  դեկտեմբերի 16-ին:

Եթե մանդատների նախնական բաշխման որոշում կայացվել է, ապա ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն ու դաշինքները 6 օր, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 18.00-ն, ժամանակ ունեն, օրենքով սահմանված կարգով քաղաքական կոալիցիա կազմելու ընտրական արգելապատնեշը հաղթահարած առավելագույնը երկու կուսակցության կամ դաշինքի հետ: Դեկտեմբերի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական որոշում է ընդունելու Ազգային Ժողով ընտրվելու կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին:

Հիշեցնենք, որ խորհրդարանական այս արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 կուսակցություն և 2 դաշինք: Պատգամավորական 101 մանդատի համար պայքարում է համամասնական ու տարածքային ցուցակներով առաջադրված 1451 պատգամավորի թեկնածու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

23:51 16.08.2025

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

Ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

23:42 16.08.2025

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

23:34 16.08.2025

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

23:25 16.08.2025

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

Ռուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

23:06 16.08.2025

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP