14:17 09.12.2018
Ժամը 11:00-ի տվյալներով՝ նախորդ՝ 2017 թվականի ընտրությունների քվեարկության նույն ժամանակահատվածի համեմատ, այս ընտրություններին ընտրողների մասնակցությունը բավականաչափ ցածր է: Այս մասին ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Սա, իհարկե, ունի իր բացատրությունը, որովհետև ինչպես 2017 թվականին, այնպես էլ նախորդ ընտրություններում գազելները և ավտոբուսները հանվում էին իրենց առօրյա, սովորական երթուղային գծերից և մարդկանց ցուցակներով տանում էին ընտրական տեղամասեր՝ ձեզ հայտնի մեխանիզմների կիրառմամբ»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նա հայտարարել է, որ հիմա նման մեխանիզմ չի կիրառվում և չի կարող կիրառվել:
«Ես, իհարկե, հույն ունեմ, որ կիրակի օր է, և մարդիկ իրենց կիրակնօրյա ռեժիմով կարթնանան, սուրճ կխմեն և կգնան ընտրական տեղամասեր: Այնուամենայնիվ, հարկ համարեցի ևս մեկ անգամ ընդգծել և հիշեցնել ընտրական տեղամասեր գնալու և քվեարկությանը մասնակցելու կարևորությունը, և ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները, ընտրողները, առնվազն նրանք, ովքեր ՀՀ-ում են՝ կկարողանան և անպայման կգնան ընտրական տեղամասեր և կմասնակցեն քվեարկությանը, կկատարեն իրենց ընտրությունը՝ այսպիսով իրենց նպաստը բերելով Հայաստանում ժողովրդավարության ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացմանը»:
Նա հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները ձևավորվելու են քաղաքացիների կատարած քվեարկության հիման վրա:
«Ձեր որևէ քվեաթերթիկ չի կորելու, չի փոշիանալու, չի անհետանալու: Եվ եթե հանկարծ որևէ մեկն այդպիսի փորձ կանի, իհարկե կարժանանա խստագույն արձագանքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ընտրողներին ևս մեկ անգամ կոչ է արել հնարավորության դեպքում գնալ ընտրական տեղամասեր ու մասնակցել ընտրություններին:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...