12:12 10.12.2018
ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրությունների գործընթացը լուսաբանող լրագրողների գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկատվություն, որը ֆիքսվել է ՀՀ դատախազությունում գործող աշխատանքային խմբի կողմից իրականացված ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում:
Նա տեղեկացրել է, որ դեպքերից մեկի մասին հրապարակում է եղել aravot.am կայքում՝ կապված թիվ 10/33 ընտրատեղամասի հետ:
Երկրորդը դեպքի մասին տեղեկատվությունը ստացվել է armtimes.com կայքի հրապարակումից, համաձայն որի թիվ 10/49 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը տևական ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի լրագրողին թոււյլ չի տվել մտնել ընտրատեղամաս՝ լուսաբանելու քվեների հաշվարկման գործըթնացը:
«Երկու հրապարակումներն էլ Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության էրեբունու բաժին՝ նշվածներից առաջինում նկարագրված հանգամանքներն ստուգելու և դրանցում հանցավոր դրսևորման առկայությունը պարզելու, իսկ երկրորդ դեպքի հետ կապված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու բոլոր առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատականներ տալու խնդիրը ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում է:
Համեմատության համար նշենք, որ 2017թ. ապրիլին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրվել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու 14 դեպք»,- ասված է գրառման մեջ:
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...