Սուրեն Սահակյանը շնորհավորել է ԱԺ ընտրությունների անհրաժեշտ շեմը հաղթահարած ուժերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Սուրեն Սահակյանը շնորհավորել է ԱԺ ընտրությունների անհրաժեշտ շեմը հաղթահարած ուժերին

15:25 10.12.2018

«Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շնորհավորել է ընտրված բոլոր ուժերին ու պատգամավորներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր աշխատանքային թիմին ու «Քաղաքացու որոշում» կուսակցությանն աջակցություն ցուցաբերած քաղաքացիներին:

«Հարգելի՛ ընկերներ, նախ ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել ընդհանուր՝ մեզ, ու անձամբ ինձ տրված վստահության ամեն քվեի համար։ Շնորհակալություն բառի տակ դնում եմ այն ամբողջ սերը, անկեղծությունը, քնքշությունն ու բարությունը, որին ունակ եմ երբևէ։ Անկախ արդյունքներից, ես փողոցում, սոցցանցերում ու նամակներում զգացել եմ այն ահռելի էներգիան, ինչ այս պահին ուզում եմ փոխանցել ձեզ։ Դժվար կլինի գերագնահատել յուրաքանչյուր քվեի արժեքն ինձ համար։

Մենք հետագայում դրանից շատ ենք ունենալու, բայց երեկվա ստացածից յուրաքանչյուրի արձանագրումն ինձ համար անպատմելի հուզիչ էր։ Կուզեի երկու խոսք ասել թիմի մասին, որի հետ աշխատեցի այս ընթացքում։ Կգա հրապարակային հաշվետվության օրը և դուք կզարմանաք, թե ինչպիսի սահմանափակ ռեսուրսներով ենք ֆանտաստիկ արդյունքների հասել։

Շատերը կարծում էին, թե բարձր վարձատրվող պրոֆեսիոնալների մեծ խումբ էր աշխատում, մինչդեռ շտաբում վարձու աշխատող ա եղել միայն հավաքարարը։ Եվ պետք ա խոստովանեմ, որ երբեմն ես ինքս եմ սահմանափակել տաղանդավոր մարդկանցով ձևավորված խմբի ստեղծագործական պոռթկումները՝ հաշվի առնելով միջոցառման պաշտոնական բնույթը։ Ես դեռ առիթ կունենամ նրանց գրկելու, երախտիքիս խոսքն ասելու։

Ուզում եմ նաև շնորհավորել վստահության անհրաժեշտ քվե ստացած ու պատգամավոր ընտրված բոլոր ընկերներիս։ Ուզում եմ բոլորի՛ս շնորհավորել, որ գոնե հանրապետականը առաջիկա տարիներին Ազգային ժողովում չի լինի ու չի թունավորի մեր քաղաքական կյանքը։ Բայց, ինչպես հեղափոխությունից առաջ, ինչպես հեղափոխության ընթացքում, այնպես էլ հիմա, իմ խնդիրը անձերը չեն, այլ այն արժեքները, որոնք կրում էր և տասնյակ տարիներ սերմանել էր այդ ուժը։ Ցավով պետք ա արձանագրել, որ նույն քաղաքական մտածողությունը, նույն արժեքային համակարգը դեռ պատկառելի ներկայացվածություն ունի թե՛ մեր քաղաքական դաշտում ընդհանրապես, թե՛ այս գումարման Ազգային ժողովում մասնավորապես։

Եվ մեր քաղաքական անելիքների մեջ հին քաղաքական մտածողությունն արմատախիլ անելը պետք ա առաջնահերթություն լինի։ Մենք այստեղ ենք՝ նույն ամրությամբ, սկզբունքայնությամբ, իդեալական Հայաստան ունենալու նույն անսասան հավատով լի։ Կհանդիպենք ամենամոտ ապագայում»,- հայտարարել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP