22:13 10.12.2018
7-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունները էական տարբերություններ գրանցեցին նախորդ՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների համեմատ: Նախ՝ մասնակցության ցուցանիշով: Ընտրողների ռեգիստրում այս անգամ գրանցված քաղաքացիների թիվն ավելին էր նախորդ ընտրություններում նշված թվից մոտ 5 000-ով: Մասնակցության ցուցանիշը, սակայն, ստացվեց մոտ 12 տոկոսով պակաս: Բազմաթիվ վերլուծություններում տարբեր պատճառներ են նշվել, օրինակ, ընտրակաշառքի բացակայությունը:
Մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում կազմեց 48.63 տոկոս: Ամենաակտիվ քաղաքային համայնքը Իջևանն էր՝ 57.35 տոկոսով, ինչը թերևս պայմանավորված էր նաև Նիկոլ Փաշինյանի ծննդավայրը լինելու գործոնով:
Ամենապասիվը Գյումրին էր՝ 39.22 տոկոսով: Պասիվությունը հանրապետության երկրորդ քաղաքին բնորոշ է, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Դրանցից մեկն ընտրողների որոշ խմբի համար բնակության վայրի և հաշվառման վայրերի տարբերությունն է: Մարդն ապրում է քաղաքի մի ծայրում, իսկ քվեարկելու է մյուս ծայրում: Քաղաքի քանդված փողոցներով մի ծայրից մյուսը գնալու ցանկություն կարող է նաև չլինել:
Ամենապասիվ համայնքը Արագածոտնի մարզի Թլիկ գյուղն է: 131 ընտրողներից քվեարկության էր գնացել 18-ը, կամ 13.5 տոկոսը: Ամենաակտիվ տեղամասերը ինչպես միշտ քրեակատարողական հիմնարկներն էին: Այստեղ չընտրողներ, որպես կանոն, չեն լինում և դրա համար գրանցվում է մասնակցության 100 տոկոսանոց ցուցանիշ:
Շատ ավելի հետաքրքիր է քաղաքական ուժերի ձայների տարբերությունը նախորդ ընտրությունների համեմատ: Ռեկորդակիրն այստեղ, բացասական առումով, ՀՀԿ-ն է: Եթե նախորդ ընտրություններին ստացել էին 771 247 ձայն, ապա այս անգամ եղավ ընդամենը 59 068 ձայն: Այսինքն՝ Հանրապետականների ընտրազանգվածը կրճատվել է ուղիղ 13 անգամ:
Նախորդ ընտրությունների համեմատ մոտ 4 անգամ նվազել է ԲՀԿ-ի ընտրազանգվածը, 2 անգամ էլ՝ ՀՅԴ-ինը: Վերջինիս համակիրների թվի կրճատումը սակայն ավելի զգալի է այն պատճառով, որ դաշնակցականները միշտ աչքի էին ընկնում ոչ մեծ, բայց շատ կայուն ընտրազանգվածով:
Գրեթե 5 անգամ իր նախորդ ցուցանիշի համեմատ պակաս ձայն հավաքեց ՕԵԿ-ը, թեև անցած ընտրությունների արդյունքում էլ «Հայկական վերածնունդ» անունով հանդես եկած քաղաքական ուժը տեղ չզբաղեցրեց խորհրդարանում:
Տարբեր քաղաքական ուժերից անջատված ընտրազանգվածի մի զգալի մասի քվեներն, ի վերջո, կուտակվեցին մի տեղում և ռեկորդայինի հասցրին հաղթած քաղաքական ուժի ձայները:
«Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկեց 884 846 ընտրող, ինչն աննախադեպ արդյունք է:
Նշենք նաև վարկանիշային ցուցակներով առավելագույն թվով ձայն հավաքած թեկնածուներին: Սասուն Միքայելյան՝ 31 739, Արարատ Միրզոյան՝ 25 550, Ֆելիքս Ցոլակյան՝ 24 172: Կա նաև հակառեկորդը: Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրատարածքի՝ ՕԵԿ-ը ներկայացնող կին թեկնածուներից մեկը, որի անունը չենք հիշատակի, ստացել է ընդամենը 6 ձայն: Հետաքրքիր են նաև համամասնական ցուցակի առաջին եռյակների ռեյտինգային արդյունքները: «Իմ քայլից» Նիկոլ Փաշինյանը ռեյտինգային ցուցակներում չկար, Արարատ Միրզոյանի արդյունքն արդեն նշեցինք, Լենա Նազարյանն էլ ստացել է 11 300 ձայն: «Իմ քայլի» մյուս հայտնիներից ռեյտինգայինների առանձին հաշվարկում Ալեն Սիմոնյանը հինգերորդն է՝ 21 812 ձայնով, Դավիթ Սանասարյանը՝ 12-րդը, Տիգրան Ավինյանը՝ 13-րդը, Մխիթար Հայրապետյանը՝ 44-րդը: ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին եռյակից միայն Միքայել Մելքումյանը կար ռեյտինգային ցուցակում և հավաքեց 723 ձայն: ԲՀԿ-ականներից ռեյտինգային ցուցակում առաջինը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն է 7 472 ձայնով: Նաիրա Զոհրաբյանը 8-րդն է 2110 ձայնով, իսկ, օրինակ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 4-րդը՝ 3198 ձայնով:
«Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակի առաջին եռյակը այսպիսի ռեյտինգային ցուցանիշներ ունի. Էդմոն Մարուքյան՝ 4450 ձայն, Մանե Թանդիլյան՝ 3636, Արման Բաբաջանյան՝ 354:
ՀՀԿ-ից համամասնական ցուցակի առաջին համարը, առաջինն է նաև ռեյտինգային հաշվարկով: Վիգեն Սարգսյանը հավաքել է 4087 ձայն, համամասնական ցուցակում երկրորդը նշված՝ Արփինե Հովհաննիսյանը ունի ռեյտինգային ամենացածր ցուցանիշներից մեկը՝ 165 ձայն, իսկ հանրապետականների երրորդ համար Դավիթ Շահնազարյանը` ընդամենը 835 քվե: Աշոտյանն ու Շարմազանովն էլ ստացել են` համապատասխանաբար 2396 և 1663 քվե:
Թե ինչպիսի տեսք կունենա Ազգային ժողովը դեռ այնքան էլ պարզ չէ:
Նախկին՝ համամասնական ու մեծամասնական կարգերով պարզ հաշվարկի մեխանիզմը արդեն երկու տարի է` չկա: Արդյունքները վերջնական ճշտումներից հետո կհաշվարկվեն արդեն հայտնի, բայց դեռ շատերին անհասկանալի Դոնթի մեթոդով, որն այլ կերպ անվանում են միջինացված առավելագույնի մեթոդ: Այն կվերլուծենք հետո, երբ ԿԸՀ-ն ներկայացնի վերջնական տվյալները:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...