14:42 11.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել՝ պնդելով, որ իրենք շարունակում են դժգոհ մնալ կառավարության որոշումից:
Նախաձեռնության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց կողմից ներկրվող մեքենաների մեծ մասի դեպքում ղեկը փոխել պարզապես չի թույլատրվում
«Նույն Nissan ֆիրման ունի մոդել՝ Skyline-ը, որն ունի ձախ անալոգը: Նույն Nissan-ն ունի 7 տեղանոց մեքենա, որը չունի ձախ անալոգը: Էդ մեքենան նույնիսկ Վրաստանում ադրբեջանցի մասնագետները, ղեկ փոխողները ոչ մի գումարի դիմաց չեն ուզում փոխել: Իրենք էլ են հասկանում, որ այդ մեքենան դառնում է սարսափելի վտանգավոր մեքենա: Հիմա «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների մեքենաները 90 տոկոսով էդ մեքենաներն են, որոնց ղեկը չի կարելի փոխել»,- ասել է նախաձեռնության անդամներից Զոհրաբ Իգիթյանը:
Ըստ նախաձեռնության անդամների՝ իրենք դա բազմիցս են փաստել, հատկապես ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում ունեցած հանդիպումների ժամանակ.
«Էդ մարդիկ մեզ ուշադիր լսում են, ըմբռնում, հասկանում են, բայց անում են հակառակը: Հիմա մի անհասկանալի պատ է մեր դիմաց, չենք կարողանում հասկանալ, թե խնդիրը ո՞րն է՝ այս 800-ից 1000 մեքենան ի՞նչ վտանգավորություն պետք է ունենա Հայաստանի համար, որտեղ կա 40 հազար աջ ղեկով մեքենա»,- հավելել է բանախոսը:
Ինչ վերաբերում է պնդումներին, թե պատվերները կատարվել են, չնայած օրենքն արգելում էր, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պատասխանում են այն նկարահանման մասին հիշեցնելով, որը կատարել են 2018 թվականի նոյեմբերի 3-ին: Կադրերում երևում է, որ Բագրատաշենի մաքսակետում՝ տեղեկատվական կենտրոնում, փակցված է մի հայտարարություն, որի մեջ գրված է, որ արգելքը գործում է ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
«Հասարակ քաղաքացին մոտենում և կարդում է տեղեկանքը, որտեղ պարզ գրված է, որ հոկտեմբերի 1-ից հետո կարող է ներկրել, այդ մարդն օգոստոս, սեպտեմբեր, հուլիս ամիսներին գնել է աջ ղեկով ավտոմեքենան, որը եկել-հասել է Բագրատաշեն, հիմա իրեն ասում են՝ գիտեք ինչ, իրականությունը մի ուրիշ օրենք է: Մի խոսքով, աբսուրդի առաջ ենք կանգնած»,- հավելել են նախաձեռնության անդամները:
Հիշեցնենք, որ նախագիծը կառավարության քննարկմանն է ներկայացվել այս տարվա դեկտեմբերի 6-ին: Որոշումն ընդունվել է և հաստատվել, որ մեքենաներն ընդունվելու են «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:
Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, այստեղ մինչև 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետ մաքսազերծելուց հետո հաշվառել ոստիկանությունում և դրանք շահագործել ՀՀ տարածքում:
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...