Նկարիչների միությունում ստուգումներ են պետք, միլիոնների պարտքեր են կուտակվել. ՀՆՄ անդամներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Նկարիչների միությունում ստուգումներ են պետք, միլիոնների պարտքեր են կուտակվել. ՀՆՄ անդամներ

15:06 12.12.2018

Հայաստանի նկարիչների միության` դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարին ընդառաջ որոշ նկարիչներ հանդես են գալիս ապագա ղեկավարությանն ուղղված պահանջ-կոչով` միությունում անցկացնել ստուգումներ` աուդիտ:

ՀՆՄ անդամ Մարթա Այվազյանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՆՄ-ն տարիներ շարունակ նկարիչների տունն է եղել, ապա հայտնեց, որ  վերջին քսան տարվա ընթացքում միությունը ղեկավարում է նույն անձը, ինչը տարօրինակ է ցանկացած ընտրովի պաշտոնի դեպքում: Այվազյանի խոսքով` կան խնդիրներ, որոնք միության վարկանիշին են վնասում, խոչընդոտում բնականոն գործունեությանը, ուստի կարևոր է աուդիտի անցկացումը:

«Միությունը կորցրել է իր սկզբնական նշանակությունը, չի ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել է, կանոնադրական փոփոխությունները կասկածելի ընթացակարգով են տեղի ունեցել, արդյունքները նկարիչների միության անդամների մեծամասնության համար արժանահավատ չեն: Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին, որ նրանք մինչև այլ քննարկումներին անցնելը իրենց խոսքն ասեն, միանան այս կոչին և քվեարկեն անկախ ստուգումների օգտին: Դրանց հիման վրա պարզ կլինի, թե միությունը ինչպես է շարունակելու գործունեությունը, կարևոր է նաև վերջին տարիներին նսեմացված համագումարի նշանակությունը վերականգնել»,- ասաց նա:

Նկարիչ Վահագն Գալստյանը նշեց, որ միությունը տարիներ շարունակ ունեցել է այլ կազմ, կառավարման այլ սխեմա. ընտրել են վարչություն, որն իր կազմից ընտրել է նախագահի, քսան տարի առաջ այդ սխեման փոխվել է, համագումարն ընտրել է թե՛ վարչություն, թե՛ նախագահ, արդյունքում ստացվել է այնպես, որ նախագահն ինքն է կազմակերպում վարչությունը, նրանց աշխատանքները, այսինքն` վարչությունը, որ պետք է լինի անկախ մարմին, փաստացի ընկնում է նախագահի ազդեցության տակ, ոչ մի որոշում, առանց նախագահի, ինքնուրույն չի կարող կայացնել: ՀՆՄ անդամներն առաջարկում են, որ վարչությունն իր կազմից ընտրի պատասխանատու քարտուղար, նաև ցանկանում են, որ կազմակերպության նախագահը և անդամները չկարողանային ընտրվել վարչության քարտուղար:

Գալստյանի խոսքով`խնդիրներ կան նաև կանոնադրության մեջ ընտրական գործընթացի հետ կապված, ուստի միջավայրը և ընկերական, բարեկամական հարաբերությունները չվնասելու համար, ըստ նրա, կարելի է առաջարկել, որ ՀՆՄ նախագահի պաշտոնին հավակնող անձինք ընտրություններից առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնեն ծրագրերը, որ դա մեկ օրում չլինի, հակառակ դեպքում այդ առաջարկներից շատ կետեր ուղղակի լսելի չեն, մարդիկ չեն կարողանում ընկալել:

Նկարչուհի Նազիկ Ասլանյանը նկատեց` ՀՆՄ համագումարին երկու օր է մնացել, սակայն միակ տեղեկատվական կենտրոնը ՀՆՄ ֆեյսբուքյան էջն է, որտեղ մինչև հիմա համագումարի օրակարգը չկա: Ասլանյանն ասաց, որ այս անգամ օրակարգում ունեն նաև կանոնադրական փոփոխություններ, դրանք օր առաջ պետք է փոխել, քանի որ բացեր են, վտանգավոր բացեր:

«Միության ՀՆՄ անդամները պետք է իմանան, որ իրենց հաստատած այդ կանոնադրության մեջ կա կետ, որ միության նախագահը վարչության համաձայնությամբ կարող է օտարել, վաճառել, դուրս գրել ցանկացած գույք, և սա կլինի օրինական. մենք` միության անդամներս, այդ լիազորությունը տվել ենք նախագահին ու վարչությանը: Բացի այդ, միության 100 անդամի ներկայությամբ և պատվիրակներով, որոնց ձևաչափը որոշում է վարչությունը, կարող է անցկացվել համագումար և որոշում կայացվել: Դա մեր կազմակերպության յոթ-ութ տոկոսն է, և անհեթեթ է այդ տոկոսով որոշում կայացնել: Այս կետը առաջարկվում է հանել»,- ասաց Ասլանյանը` հավելելով, որ այստեղ անձնավորման ոչ մի խնդիր չկա, նախագահները փոխվում են, կանոնադրությունը մնում:

Մտահոգություններից մեկն էլ կապված էր վերստուգիչ հանձնաժողովի կազմի հետ: ՀՆՄ անդամ Անուշ Առաքելյանը նշեց, որ հանձնաժողովը կազմված է միայն նկարիչներից, և դա զարմանալի է, նկարիչներն ինչպե՞ս կարող են վերստուգել իրենց աշխատանքը: Առաքելյանի խոսքով` պետք է դրսից մասնագետներ ներգրավել, որոնք կկարողանան որակով հաշվարկներ ներկայացնել, թե պարտքերը որտեղից են, գույքը որտեղից է օտարվում: Նկարիչները կարծում են, որ վերստուգիչ հանձնաժողովը պետք է նաև պատասխանել մի հարցի` որտեղից են կուտակվում պարտքեր, քանի որ միությանը պատկանող գույքի պատշաճ տնօրինման դեպքում նման խնդիրներ չեն ծագի: Նկարիչների միությունն արդեն իսկ 30 միլիոն դրամի պարտք է կուտակել:

ՀՆՄ անդամ Զարուհի Մուրադյանը կարծում է, որ կանոնադրության մեջ պետք է ամրագրվի նախագահի ժամկետը. անկախ անձերից` որևէ մեկն ավելի քան երկու անգամ պիտի իրավունք չունենա նախագահել:

«Ես կարծում եմ, որ մենք համագումարի ժամանակ նույնիսկ պետք է քննարկենք` արդյոք ճի՞շտ է հենց նախագահ ընտրել, գուցե ինչ-որ կոլեգիալ մարմին լինի, քարտուղարություն, բացի դրանից, առանց անձնավորելու, բայց շեշտելով, որ նույն անձն է քսան տարի ղեկավարում, պիտի ասեմ` մենք բոլորս օտարված ենք ՀՆՄ-ից: Միություն գնում ենք, եթե մեկի ցուցահանդեսն է կամ թաղումը, վստահ ենք, որ կան ՀՆՄ երիտասարդ անդամներ, որոնցով պետք է փոխվի կազմը, միությունը նոր մեթոդներով ղեկավարվի, ժամանակին համահունչ»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

13:30 17.08.2025

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

12:58 17.08.2025

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

12:40 17.08.2025

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

12:20 17.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը […] ...

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

11:58 17.08.2025

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

Իսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:34 17.08.2025

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...

BACK_TO_TOP