Արտակ Զեյնալյանը մասնակցել է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Արտակ Զեյնալյանը մասնակցել է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովին

13:21 12.12.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատա­րելա­գործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով: «Այս գործընթացի առաջնային նպատակը միջազգային չափանիշներին և օտարերկրյա առաջադեմ փորձին համահունչ անձի իրավունքների հուսալի պաշտպանության ապահովումն է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հարցն առավել արդիական է դառնում, երբ խոսքը վերաբերում է քրեաիրավական և դատավարական հարաբերություններում անձի իրավունքների և օրինական շահերի ապահովմանը, քանի որ հենց այս ոլորտում են դրսևորվում մի շարք կարևոր իրավունքների առավելագույն սահմանափակումները: Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ ծրագրում արտացոլված  նպատակները ևս մեկ անգամ ընդգծում են  Հայաստանի Հանրապետության հանձնառությունը և պատրաստակամությունը մեր երկրում  մարդու իրավունքների եվրոպական չափանիշների շարունակական ամրապնդման և այս ոլորտում օրենսդրության և պրակտիկայի միասնականության ապահովման հարցում: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև այն լայնածավալ աջակցությունը, որը ծրագրի շրջանակում ցուցաբերվել է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացում:

«Ինչպես այս ծրագրի և դրան նախորդող ժամանակահատվածի համար, այնպես էլ ներկայում քրեական արդարադատության բարեփոխումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջնահերթությունների ցանկում»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ քրեական արդարադատության բարեփոխումների համատեքստում կարևորելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու Եվրոպայի խորհրդին այս ծրագրի միջոցով Հայաստանում քրեական արդարադատության բարեփոխումներին գործուն աջակցելու համար:

Համաժողովին բացման խոսքով են հանդես եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, այլք:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

12:13 04.07.2025

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

12:05 04.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական ​​անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...

SHANTNEWS

12:00 04.07.2025

SHANTNEWS

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

11:58 04.07.2025

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

11:48 04.07.2025

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

11:40 04.07.2025

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ […] ...

BACK_TO_TOP