Գերմանիայի դաշնային ոստիկանությունը ուժեղացրել է վերահսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Այս մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները:
Հսկիչ անցակետերը տեղակայված են հիմնական սահմանային անցակետերում, ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել Քյոլն, Բրայզախ-ամ-Ռայն, Ռայնաու քաղաքներում և Իֆֆեցխայմ կոմունայում, հայտնել են իրավապահները: Ստուգման ժամանակը կարող է կազմել մինչև 90 րոպե: Թե որքան երկար կշարունակվի հսկողությունը, դեռ հայտնի չէ: Ստուգվում են ոչ միայն ավտոմեքենաները, այլև հասարակական տրանսպորտը:
Հիշեցնենք, որ հրաձգությունը Ստրասբուրգի կենտրոնում տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Տեղի ունեցածը դեռ ոչ ոք չի անվանել ահաբեկչություն, սակայն դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը գործ է բացել:
Հանցագործը դեռ չի հայտնաբերվել: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կասկածյալը Ստրասբուրգի 29-ամյա բնակիչ է, որն ավելի վաղ դատապարտվել էր զինված հարձակման համար: