Վերահաշվարկի բոլոր դիմում-բողոքները մերժվել են, բայց վերահաշվարկ իրականացվում է. ԿԸՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Վերահաշվարկի բոլոր դիմում-բողոքները մերժվել են, բայց վերահաշվարկ իրականացվում է. ԿԸՀ

19:42 12.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանի 13 տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի գործընթաց է սկսվել: Չնայած նրան, որ վերահաշվարկի դիմում բողոքներ եղել են միայն 8 ընտրատարածքների պարագայում:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ներկայացված դիմումներից և ոչ մեկը ԸՕ սահմանված դրույթներին չի բավարարում, ուստի տարածքային ընտրական հանձնաժողովները մերժել է դրանք:

«Վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել այն անդամը, որն ունի հատուկ կարծիք, այն վստահված անձը կամ թեկնածուն, որը եղել է քվեարկության օրը քվեարկության արդյունքների ամփոփման նիստին՝ կոնկրետ այդ տեղամասում: Դա է հնարավորություն և իրավունք տալիս ներկայացնել վերահաշվարկի մասին դիմում, սակայն դիմումատուների մեծ մասը այդ տեղամասերում պարզապես չի եղել ու այնպիսի մեծ թվաքանակով տեղամասերի վերաբերյալ է դիմում ներկայացրել, որ ֆիզիկապես չէր էլ կարող լինել այդքան տեղամասերում»,- հայտնել է Արմեն Սմբատյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է վերահաշվարկ կատարվում, ԿԸՀ քարտուղարն այսպես է պատասխանել.

«Նախ՝ մինչ ընտրությունը բավականին շատ էին խոսակցություններն այն մասին, որ մտավախություններ ունեն կուսակցություններում, որ տարածքային թեկնածուներն իրարից «ձայներ կգողանան», նույն կուսակցության ձայներն են և վերահսկողությունը կարող է ավելի քիչ լինել, նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջև ճշգրիտ հաշվարկ չիրականացվել: Պատճառներից մեկը սա էր, որ փարատենք: Մյուսը՝ տարածքային ընտրական հանձնաժողովների համար ևս կարևոր է, որ եթե կան մութ հարցեր, խնդիրներ, որոնք կարող են վստահության պակաս առաջացնել, ապա թույլ չտանք դա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

13:30 17.08.2025

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

12:58 17.08.2025

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

12:40 17.08.2025

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

12:20 17.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը […] ...

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

11:58 17.08.2025

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

Իսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:34 17.08.2025

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...

BACK_TO_TOP