12:06 13.12.2018
Այսօր՝ վաղ առավոտից, կառավարության շենքի դիմաց մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք առաջարկում են մեքենայի վաճառքի համար հաստատագրված գումարը վճարել պետբյուջե:
«Սկզբից 42 տոկոս տալիս ենք մեքենայի մաքսազերծմանը, դրան գումարած, եթե 20 տոկոս տանք պետությանը եկամտահարկ, 60 տոկոս կդառնա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ ցուցարար նշեց, որ նախկինում իրենց ասել էին, որ հարկը վճարելուն պես առաջին անգամ առքուվաճառք կարվի, երկրորդ անգամ նվիրատվություն կլինի, որպեսզի իրենք չհարկվեն:
«Մենք էլ արել ենք այդպես ու մեր նման շատ մարդ, մարդ է եղել՝ վաճառել է երկրորդ մեքենան: Մեզ ասել են՝ օրենքը չի փոխվել, հին ձևերով արեք, ոնց արել ենք 3-4 տարի: Ոնց որ սպասեին ամբողջ տարի, մինչև դեկտեմբեր մենք մեքենա վաճառեինք կամ նվիրատվություն անեինք, որ հետո միանգամից մեզ ամբողջն ուղարկեին, խոսքս վերաբերում է տուգանքներին: Նրանք ոչ թե եկամտահարկն են պահանջում, այլ մեքենայի ամբողջ արժեքի շուկայական հարկը: Օրինակ՝ մեքենան արժե 3 հազար դոլար և մեզանից այդ 3 հազար դոլարի եկամուտն են պահաջում»:
Քաղաքացիները նշում են, որ այսպիսով պետությունը ցանկանում է իրենց 2 անգամ հարկել , քանի որ մաքսազերծման համար արդեն հարկ է վճարվել, իսկ հիմա պետք է վճարեն նաև մեքենայի արժեքի համար: Նրանք պահանջում են փոփոխություններ մտցնել այդ օրենքի մեջ:
Բողոքող քաղաքացիների հետ հանդիպել են Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները և խոստացել, որ այդ հարցն առաջիկայում կքննարկվի կառավարության օրակարգում:
15:53 24.06.2025
Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է […] ...
15:45 24.06.2025
«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին«Ինտերը» հայտարարել է, որ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին կշարունակի ելույթները միլանյան ակումբում: Միլանյան ակումբը 6 միլիոն եվրոյով «Ռոմայից» գնել է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: 2024-25 մրցաշրջանի երկրորդ կեսը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացնում է «Ինտերում»: 17 խաղում կիսապաշտպանը 1-ական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել: ...
15:38 24.06.2025
Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...
15:30 24.06.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
15:23 24.06.2025
ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...
15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...