12:50 13.12.2018
Վերաքննիչ քրեական դատարանը վճռել է բեկանել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ առաջին ատյանի որոշումը և վերացնել նրա նկատմամբ կիրառված կալանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
Պաշտպանը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն դրական է գնահատել այն:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել է կալանավորել նրան:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում՝ փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:
Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Վ. Հ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...