ՄԻՊ-ի դիմումով հակասահմանադրական են ճանաչվել Կառավարության 2017թ. որոշման դրույթները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ՄԻՊ-ի դիմումով հակասահմանադրական են ճանաչվել Կառավարության 2017թ. որոշման դրույթները

11:01 17.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիմումում Պաշտպանի աշխատակազմը մանրամասն վերլուծել է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ՝ հակասություններ առաջացնելով որոշակիության սկզբունքի հետ: Միևնույն ժամանակ պարզվել է, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում գործարար կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:

Հաշվի առնելով դիմումով բարձրացված խնդիրը՝ Սահմանադրական դատարանը գտել է (ՍԴՈ-1436 որոշում), որ վիճարկվող կարգավորումների արդյունքում ոչ իրավաչափ կերպով միջամտություն է տեղի ունենում սեփականության իրավունքին։ Նշվել է նաև, որ հարկի բովանդա­կությունը և հարկային պարտավորության ծավալները պետք է սահմանվեն օրենքով, իսկ յուրաքանչյուր կոնկ­րետ դեպքում հարկային պարտավորությունը կհամարվի օրենքին համապատաս­խան սահմանված, եթե ոչ միայն զուտ ձևական առումով այն ամրագրվի օրենքով, այլև դրա բովանդակությունը կազմող տարրերն իրենց ամբողջական արտացո­լումը գտնեն օրենքում:

Սահմանադրական դատարանն արձանա­գրել է նաև, որ շահութահարկ վճարողների համար հարկվող շահույթը համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունն է, ընդ որում, եթե համա­խառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները, իսկ հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում եկա­մուտները և ծախսերը, ապա «եկամուտ չհամարվող տարրերը» և «ծախս չհամար­վող տարրերը» չեն հաշվառվում և չեն արտացոլվում հարկային մարմին ներկա­յաց­վող շահութահարկի հաշվարկներում։

Միևնույն ժամանակ, Սահմա­նա­­դրու­թյանը հա­­կասող ճանաչ­ված դրույթների ուժը կորցնե­լու վերջնաժամկետ է սահ­մա­նվել 2019 թվա­­­կա­նի մայիսի 1-ը՝ հնա­րա­վորություն տալով Ազգային ժողո­վին Հայաստանի Հանրապետության հարկա­յին օրենսգրքի իրավա­կար­գավորումները համապատաս­խա­­նեց­նե­լու սույն որոշման պահանջներին՝ խուսափելու համար պետության կամ հանրության համար այնպիսի ծանր հետևանքների առաջացումից, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի վերացմամբ հաuտատվելիք իրավական անվտանգությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

18:12 04.07.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

18:06 04.07.2025

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

Հուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...

SHANTNEWS

18:00 04.07.2025

SHANTNEWS

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

17:55 04.07.2025

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

17:50 04.07.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 […] ...

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

17:46 04.07.2025

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք […] ...

BACK_TO_TOP