12:47 19.12.2018
Երեկ Լիբանանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որի մասնակիցները սոցիալական արդարության և բարեփոխումների կոչեր են հնչեցրել: Լիբանանյան «Էլ. Բի. Սի.» կայանը, հաղորդելով այս լուրը, նշում է, որ բողոքի ալիքը բարձրացել է 3-ամյա Մոհամմեդ Վահբեի մահվանից հետո:
Հիվանդանոցները հրաժարվել են ընդունել հիվանդ երեխային, որի ծնողները վիրահատության համար անհրաժեշտ գումար չեն ունեցել: Գլխուղեղի շտապ վիրահատությունը գնահատվել է 25 հազար դոլար, երեխային հիվանդանոց են հասցրել անգիտակից վիճակում, սակայն բժիշկներն առանց գումարի վիրահատություն չեն կատարել: Երեքշաբթի առավոտյան տղային հուղարկավորել են, իսկ դեպքի առթիվ փողոց դուրս եկած բազմաթիվ մարդիկ բարձրաձայնել են պետական կառույցներում կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամի, գների բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Ցուցարարները հասել են մինչև Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի պաղեստինյան ճամբար, որտեղ ապրում են սոցիալական անապահով վիճակում գտնվող պաղեստինցիներ: Մահացած երեխան նույնպես պաղեստինցի փախստականի որդի էր: Որոշ տվյալներով՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող պաղեստինցիների թիվը հասնում է 200 հազարի:
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...
21:00 05.08.2025
Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն ԻլիեսկունՌումինիայի կառավարությունը հայտարարել է, որ մահացել է նախկին նախագահ Իոն Իլիեսկուն։ «Խորը ցավով կառավարությունը հայտարարում է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին», – ասվում է կաբինետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ռումինիայի պետության նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան կլինիկական շտապ օգնության հիվանդանոցում»։ Իլիեսկուն ռումինացի ականավոր քաղաքական և […] ...