«Ռուսալ»-ի վրայից հանվում են ԱՄՆ պատժամիջոցները․ զգալի օգուտ կունենա Հայաստանի մասնաճյուղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

«Ռուսալ»-ի վրայից հանվում են ԱՄՆ պատժամիջոցները․ զգալի օգուտ կունենա Հայաստանի մասնաճյուղը

11:48 20.12.2018

ԱՄՆ գանձապետարանը որոշել է հանել ռուսական «Ռուսալ» և դրա սեփականատեր «En+» ընկերությունների վրա սահմանված պատժամիջոցները, որովհետև այդ ընկերությունները կառավարման ոլորտի որոշակի փոփոխություններ են արել։ Արդյունքը զգալի է լինելու «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղի՝ «Արմենալ» ընկերության վրա, որը խոշորագույն հարկատուներից է Հայաստանում։

https://www.facebook.com/photo.php?fbid=10156930697550421&set=a.386217890420&type=3

Խնդիրն այն է, որ «Ռուսալ» և «En+» ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել դրանց սեփականատիրոջ՝ ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի պատճառով։ Ամերիկյան գանձապետարանը նշում է, որ հենց ընկերությունների մասով որևէ խնդիր չկա, խնդիրը դրանց սեփականատիրոջ մեջ է։ Reuters-ին արդեն հայտնի է դարձել, որ «կառավարման ոլորտի փոփոխություններ» կոչվածն այն է, որ ընկերությունները հանձնվելու են հավատարմագրված կառավարման, և Դերիպասկան որևէ կերպ չի ազդելու ընկերությունների աշխատանքի վրա։ Միջազգային գործակալության աղբյուրների տեղեկության համաձայն՝ սա եղել է այն պայմանը, որի շուրջ համաձայնության են եկել պատժամիջոցներն ընդունողն ու ընկերությունը։

Այս ամբողջ գործընթացից զգալի շահելու է «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղը՝ «Արմենալ» ընկերությունը։ Բանն այն է, որ պատժամիջոցների կիրառումից հետո այս ընկերության շահույթը, ըստ ամենայնի, նվազել էր։

«Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջե է փոխանցել 667.6 միլիոն դրամ հարկ ու տուրք, ինչը 31.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2017թ․ առաջին կիսամյակում «Ռուսալ Արմենալ»-ը վճարել էր 969.9 միլիոն դրամ)»,- բացահայտել էր «Ազատություն» ռադիոկայանը։

Ընկերությունը արտադրում է տարեկան ավելի քան 30 հազար տոննա նրբաթիթեղ, որ արտահանվում է ԱՄՆ։ Հենց այս պատճառով էլ պատժամիջոցները կարող էին նվազեցնել արտահանումը։ Ենթադրվում է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո (քաղաքական որոշումը կա, գործնականում կիրագործվի 30 օրվա ընթացքում) հայկական ընկերությունը որոշակիորեն կվերականգնի իր դիրքերն ամերիկյան շուկայում։

Ընկերությունը Հայաստանում գործում է 2000 թվականից, ու 30 հազար տոննա տարեկան արտադրողականությանը հասել էր 15 տարվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, այդ ընթացքում արտադրվել էր 230 հազար տոննա ալյումինե արտադրանք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

09:10 16.07.2025

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

09:00 16.07.2025

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

Պաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:51 16.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

08:46 16.07.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

Հուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...

Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում

08:41 16.07.2025

Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ «Նա հաճախ է ասել, որ խաղաղություն է ուզում։ Եվ ես կարծում եմ, որ նա ուզում է։ Հուսով եմ՝ նա ուզում է։ Մենք շուտով կիմանանք, և դա կարող է լինել 50 օրից էլ պակաս ժամանակում», – լրագրողներին ասել է Թրամփը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի

08:31 16.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP