Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ARM TVs-ի բաժանորդ դառնալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ARM TVs-ի բաժանորդ դառնալու համար

12:36 20.12.2018

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ARM TVs-ի բաժանորդ դառնալու համար այն դեպքում, եթե օգտատերն արդեն ներբեռնել է հավելվածը կամ պատրաստվում է նոր ներբեռնել այն:

ՔԱՅԼ ԱՌԱՋԻՆ –  Ձեր սարքի App Store-ում կամ Google Play Store-ում որոնեք ARM TVs հավելվածը և ներբեռնեք:

ՔԱՅԼ ԵՐԿՐՈՐԴ – Բացեք այն և գրանցվեք գլխավոր էջում առկա «Create an account» կամ «Создать аккаунт» հղմամբ: Գրանցվել կարող եք Armtvs.com կայքի «Գրանցում» բաժնում: Գրանցման ընթացքում լրացնում եք Ձեր անձնական տվյալներն առանց տառասխալների և սեղմում «Գրանցում» կոճակը:

ՔԱՅԼ ԵՐՐՈՐԴ – Բաժանորդագրություն: Գրանցումից անմիջապես հետո անհրաժեշտ է բաժանորդագրվել Armtvs.com կայքում առկա բաժանորդագրության փաթեթներից որևէ մեկին:

Առաջարկվում են մեկ ամսով, վեց ամսով և տասներկու ամսով բաժանորդագրության փաթեթներ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

ՀՀ օգտատերերը կարող են նաև բաժանորդագրվել «Անվճար փաթեթին» և ստանալ «Շանթ»-ի և 3 մյուս համապետական ալիքները անվճար դիտելու հնարավորություն:

ՔԱՅԼ ՉՈՐՐՈՐԴ – Փաթեթներից որևէ մեկին բաժանորդագրվելուց հետո անհրաժեշտ է վերադառնալ հավելվածի գլխավոր էջ և այնտեղ առկա «User Name»/«Имя Пользователя» դաշտում լրացնել այն էլեկտրոնային հասցեն, որով բաժանորդագրվել եք, իսկ «Password»/«Пароль» դաշտում լրացնել Ձեր գաղտնաբառը և սեղմել «Login»:

Եթե դուք արդեն ներբեռնել եք ARM TVs հավելվածն ու օգտվում եք դրանից, ձեզ մնում է վերը նկարագրված գործողությունները սկսել երրորդ քայլից՝ բաժանորդագրվել, ընտրել Ձեզ հարմար փաթեթը և ձեր մուտքանունով ու գաղտնաբառով մուտք գործել:

Դեկտեմբերի 20-ից  ARM TVs հավելվածը հասանելի է միայն բաժանորդագրումն անցած օգտատերերի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:57 17.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների […] ...

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գնալ Թրամփի հետ հանդիպման. Politico

13:30 17.08.2025

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գնալ Թրամփի հետ հանդիպման. Politico

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

12:58 17.08.2025

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

12:40 17.08.2025

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

12:20 17.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը […] ...

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

11:58 17.08.2025

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

Իսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...

BACK_TO_TOP