07:15 21.12.2018
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հեռանում է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նախագահի խոսքով՝ Պենտագոնի ղեկավարը կլքի իր պաշտոնը 2019 թվականի փետրվարի վերջին։ Մեթիսը Թրամփի վարչակազմում աշխատել է 2 տարի։
«Ջիմի պաշտոնավարման ընթացքում վիթխարի առաջընթաց է ձեռք բերվել․․․Գեներալ Մեթիսն ինձ շատ է օգնել այն բանում, որպեսզի ստիպենք դաշնակիցներին ու այլ պետությունների վճարել ռազմական պարտավորությունների իրենց մասնաբաժինը»,-գրել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել է, որ պաշտպանության նոր նախարարի անունը հայտնի կդառնա առաջիկայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հնարավոր էր համարել Պենտագոնի ղեկավարի հրաժարականը։ Նա նշել էր, որ վարչակազմի որոշ աշխատակիցների աշխատանքն իր մոտ «հիացմունք չի առաջացնում»։
Մեթիսը նախագահին ուղղված իր նամակում նշել է, որ հեռանում է, որպեսզի նախագահը կարողանա գտնել ավելի մոտ հայացքներով նախարարի։ Այդ հայտարարությունն արվել է մեկ օր անց այն բանից, երբ Թրամփը հայտարարել է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին։
14:35 18.08.2025
Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարարՆուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար: Օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակն ամբողջությամբ մարվել էր: Հողի ծածկույթով տարածքը լցնելը տևել է 9 օր: Օրական աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20-22 միավոր տեխնիկա: Օգոստոսի 17-ի դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է […] ...
14:27 18.08.2025
Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ ԱրաղչիԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում: «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ […] ...
14:21 18.08.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կրկին կբարձրանաԵրևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին […] ...
14:07 18.08.2025
Բնակարանային գողություն արած երիտասարդը կալանավորվեց․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 31-ամյա մի երիտասարդ և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ մուտք են գործել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող իր տուն՝ գողացել 80 հազար դրամ և ոսկյա շղթա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները […] ...
13:25 18.08.2025
Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկՕգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...
13:10 18.08.2025
Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...