00:25 26.12.2018
Դեկտեմբերի 25-ին` ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ.), «Opel Astra J» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Ford Transit» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Nissan Note» մակնիշի (վարորդը՝ Ս. Պ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հ. Պ.-ն (ծնված 1950 թ.), տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Թոնի Նիկոտրան (Ավստրալիայի քաղաքացի, ծնված 1970 թ.), Հ. Ա.-ն (ծնված 1997 թ.) և Ս. Պ.-ն (ծնված 1982 թ.), տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Թոնի Նիկոտրայի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության:
Փրկարարները «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Պ.-ի դին:
12:42 18.06.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի […] ...
12:32 18.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...