«Հայավտոճան»-ը վերազինվում է ճանապարհների որակի վերահսկողության սարքավորումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

«Հայավտոճան»-ը վերազինվում է ճանապարհների որակի վերահսկողության սարքավորումներով

12:29 26.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ն իրեն վերապահված մի շարք գործառույթներից բացի՝ իրականացնում է նաև ճանապարհաշինության և շինանյութերի փորձաքննություն։
Վերջին շրջանում ՊՈԱԿ-ում սարքավորումների վերազինման գործընթաց է սկսվել։ Գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռք են բերվել ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ, ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ: Մոտ ժամանակներում լաբորատորիան կհամալրվի նաև նորագույն սարքավորումներով:
Հարթությունը չափող 3 նոր մեքենաներից 1-ը վերազինված է 6, 2-ը՝ 1 լազերային ընդունիչներով։
Երբ մեքենան անցնում է նորոգված ճանապարհով, վեց լազերները հասցնում են վայրկյանում 20 հազար հարված կատարելով գրանցել և մեքենայում տեղադրված համակարգչին փոխանցել ճանապարհի պատվածքի հարթության միջին ցուցանիշը՝ յուրաքանչյուր 100 մ-ի համար։ Ըստ սահմանված չափորոշիչների՝ միաշերտ ասֆալտի դեպքում հարթության միջին ցուցանիշը պետք է լինի մինչև 3․5մմ, երկշերտի դեպքում՝ 2․5մմ։
Նորոգված ճանապարհների հարթությունը չափվում է բացառապես չոր եղանակային պայմաններում, քանի որ անձրևի դեպքում լազերային հարվածները ոչ թե ճանապարհի, այլ ջրի մակերևույթի շերտից են կատարվում և ճշգրիտ ցուցանիշ չեն ապահովում։
Ընկերության հաշվեկշռում ամրագրված ինտենսիվության հաշվիչներն առայժմ 30-ն են։ Դրանք տեղադրված են միջպետական նշանակության մի շարք ճանապարհահատվածներում։ Այդ սարքերի միջոցով չափվում և տեսակավորվում են տվյալ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտային միջոցները, որոշվում է ճանապարհային ծածկի վրա դրանց ներգործության չափը։
Ընկերությունում տեղադրված համակարգչին միացված սարքերի միջոցով փոխանցվում են գրանցված տվյալները, նաև առցանց եղանակով հնարավոր է հետևել տվյալ ճանապարհների երթևեկությանը։
Մուտքագրված տվյալների հիման վրա մշակվում է ճանապարհների վերականգնման ռազմավարությունը, մայրուղիների զարգացման և կառավարման տնտեսական մոդելը, ըստ այդմ՝ որոշվում են ճանապարհների հիմնանորոգման և նորոգման անհրաժեշտություն ունեցող հատվածները։
Հիմնանորոգվող ճանապարհների որակը ստուգելու համար իրականացվում է նաև հանուկի բաղադրության ստուգում, որը ներառում է ճանապարհածածկի տարբեր բաղադրանմուշների, այդ թվում՝ նաև հանուկի փորձարկումներ։ Դրանց հիման վրա որոշվում է ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և եթե շեղումներ են հայտնաբերվում, շինարարն իր միջոցներով նորից ասֆալտապատում է։
Բացի ճանապարհաշինական որակի հսկողությունից, իրականացվում է նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային սպասարկում:
Ձմռանը, երբ ճանապարհաշինական աշխատանքներում ժամանակավոր դադար է, «Հայավտոճանի» կարևորագույն գործառույթներից է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կազմակերպումը։
ՀՀ միջպետական 1759 կմ և հանրապետական նշանակության 1964 կմ երկարությամբ ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացվում է 34 ճանապարհաշինական ընկերությունների կողմից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

15:20 17.07.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

15:09 17.07.2025

Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...

SHANTNEWS

15:00 17.07.2025

SHANTNEWS

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

14:50 17.07.2025

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:41 17.07.2025

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ ​​​ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

14:27 17.07.2025

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...

BACK_TO_TOP