21:29 26.12.2018
Այսօր տեղի է ունեցել Շիրակի տարեվերջյան մարզխորհրդի նիստը: Ինչպես միշտ մարզխորհուրդը սկսվեց համայնքների բյուջեների կատարողականի վերլուծությունով: Մարզում սեփական եկամուտները կատարվել են 87 տոկոսով: Բարձր ու ցածր կատարողականի համեմատականն էլ խոշորացված համայնքների միջև էր: Ամենացածր ցուցանիշը Անի համայնքն ունի: Եթե հարկերը լավ չեն հավաքագրվում, ուրեմն համայնքի ղեկավարը լեգիտիմության խնդիր ունի: Սա էր մարզպետի բնորոշումը:
Հիշեցնենք, որ այս համայնքում ղեկավարի հրաժարականի պահանջով ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին:
Շիրակի մարզում արդեն հատկացվում են կարկտահարված գյուղերի աջակցության գումարները: 5000 հեկտարից ավելի ցանքեր են տուժել ու սա մարզի գյուղատնտեսական արդյունքների վրա է ազդել:
Նաև ոռոգման խնդիր են Շիրակի մարզի գյուղերն անցնող տարում ունեցել: Ոռոգման ջրի ծավալների աճ կլինի, բայց ոչ գալիք տարում, այլ 2020-ին: Հույսն էլ Կապսի ջրամբարի վերականգնման ծրագիրն է: Ուսումնասիրությունները ավարտել են, բայց դեռ հստակ չէ, թե ինչ տարողությամբ է վերականգնվելու:
Քաղաքաշինության ծրագրերում նաև դպրոցների վերանորոգումներ են: Կրթության վարչության պետի զեկույցում շեշտադրումը Գյումրիի թիվ 18 դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման վրա էր: Աշխատանքները դեռ անավարտ են: Լրացուցիչ ֆինանսավորման խնդիր է առաջացել:
Իսկ վերջում հերթը, այսպես ասենք, տարվա խախտումների բացահայտումներինն էր: Մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը տարբեր կառույցներում 79 խախտում է արձանագրել, որի հետևանքով տնօրեններ են աշխատանքից ազատվել կամ նկատողություն ստացել:
Խախտումների արձագրումներն այսքանով չեն սահմանափակվել: Դրանց ուսումնասիրությունները կշարունակվեն նոր տարում: Վերջին աուդիտը Շիրակի մարզի պաթանատոմիական լաբորատորիայում է անցկացվել: Արդյունքներն ուղարկվել են դատախազություն:
21:02 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...
19:54 18.06.2025
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...