12:22 27.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր տնօրենին։
Մասնավորապես՝ քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը պայմանագիր է ստորագրել զինված ուժերի համար անհրաժեշտ կառուցապատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի ժամանակ կազմել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր՝ խաբեության եղանակով դիտավորությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:
Պայմանագիրն ստորագրվել է 2013 թվականի հուլիսին, որով սահմանափակ պատասխանատվության ընկերությունը պարտավորվել է դաշտային պահեստների, պահակակետի և հակահրդեհային դեպոյի շրջակայքում կառուցել հենապատեր։ Նախնական քննության տվյալներով՝ ընկերությունը պատշաճ չի իրականացրել ստանձնած պարտավորությունները, այն է՝ չի կատարել նախագծային փաստաթղթերով սահմանված հենապատերի հետնամասում ձեռքով գրունտի հետլիցք, գրունտի հետլիցքը պնևմոգործիքով խտացման, ավելորդ գրունտը 1 կմ հեռավորությամբ տեղափոխման աշխատանքները, իսկ հենապատերի հիմքերի խորությունը նախատեսված 60 սմ-ի փոխարեն կառուցել է միջինը 15-ից 45 սմ խորությամբ։ Սակայն կազմվել է ակնհայտ կեղծ ծավալնելով, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ համարվող կատարողական ակտեր՝ աշխատանքները նախագծա-նախահաշվային փաստաթղթերին համապատասխան կատարված լինելու վերաբերյալ, որի դիմաց փոխանցված գումարը հափշտակվել է։
Բացի այդ, չարաշահումներ են արձանագրվել նաև նույն ՍՊ ընկերության հետ 2017 թվականի փետրվարի 16-ին ստորագրված պայմանագրված նախատեսված պահեստի կառուցապատման աշխատանքներում։ Մասնավորապես՝ դաշտային պահեստների կառուցման ընթացքում չեն պահպանվել նախագծային փաստաթղթերով սահմանված պահանջները։ Այն է՝ պահեստի հիմքի ամբողջ մակերեսը բիտումային շերտով չի պատվել, մինչդեռ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ կազմված կատարողական ակտերում դրանք ներկայացվել են որպես պատշաճ կատարված, որի դիմաց փոխանցված գումարը հափշտակվել է:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՍՊԸ գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը։
ՍՊԸ գործադիր տնօրենի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։
Բազմակողմանի քննության արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել նաև զինված ուժերի համար այլ ենթակառուցվածքների, օժանդակ շինությունների կառուցապատման, հրդեհի ահազանգման համակարգերի տեղադրման ընթացքում, հստակեցվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Նախաքննության արդյունքներով մեղադրանքներ են առաջադրվել ևս 10 անձի, որոնցից 7-ը՝ տարբեր ընկերությունների ղեկավարներ, 3-ը՝ բարձրաստիճան զինվորականներ, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հանցանքի վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Եվս մեկ ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա մասով քննությունը շարունակվում է, հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...