Հաստատված բյուջեով Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կկազմեն 1,8 մլրդ դոլար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+26.09 oC

Հաստատված բյուջեով Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կկազմեն 1,8 մլրդ դոլար

17:30 27.12.2018

Ադրբեջանի զինված ուժերի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը զորավարժության ժամանակ

Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ վավերացվել է այդ երկրի պետական բյուջեն, որով 2019 թվականին նախատեսված է պաշտպանական ծախսերի 10 տոկոս աճ։ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։

Թվերը՝ դոլարով 2018 վերջնական 2019 նախագիծ Աճը՝ տոկոս
Պաշտպանություն (ընդհանուր) 1 610 918 085 1 786 834 207 10.92%
այդ թվում՝ Պաշտպանության ուժեր 803 639 706 878 867 445 9.36%
այդ թվում՝ Ազգային անվտանգություն 65 677 799 92 346 651 40.61%
այդ թվում՝ Ուսումնասիրություններ 1 566 583 1 647 575 5.17%
այդ թվում՝ Այլ 740 033 997 813 972 536 9.99%

Ամենաինտրիգայինն այստեղ «Այլ» մակնշմամբ ծախսերն են։ Սրանք ավելացել են 2017 թվականից, ենթադրաբար այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմում տեսան հայկական զինանոցում «Իսկանդեր» հրթիռների առկայությունը։ Դրանից հետո այս կետը կտրուկ աճ գրանցեց ու արդեն երրորդ տարվա բյուջեն է, որտեղ այս ոլորտին հսկայական միջոցներ են ուղղվում։

Ենթադրվում է, որ այս մակնշմամբ ծախսերի տակ են մտնում զենքի գնումներին ու ռազմարդյունաբերական ծախսերին։ Այս ծախսերի աճն ուղղված էր նաև դոլար/մանաթ փոխարժեքային խզումը նվազեցնելուն։

Հավանական է, որ այսպիսի խոշոր միջոցների ներդրման շնորհիվ է Ադրբեջանը կարողացել գնել նոր ծանր սպառազինություն, մասնավորապես «Պոլոնեզ» բելառուսական և «Լորա» իսրայելական հրթիռային համակարգերը, ինչպես նաև այլ զինատեսակներ, որոնք գնվել են հատկապես արևմտյան պետություններից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Սևան քաղաքում

15:24 03.05.2025

Հրդեհ Սևան քաղաքում

Մայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

15:12 03.05.2025

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...

SHANTNEWS

15:00 03.05.2025

SHANTNEWS

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

14:51 03.05.2025

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

14:37 03.05.2025

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետ

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:24 03.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...

BACK_TO_TOP