System of a Down-ի արձանախումբը Սևանա լիճ տեղափոխելուց առաջ կարող է ցուցադրվել Երևանում. քանդակագործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

System of a Down-ի արձանախումբը Սևանա լիճ տեղափոխելուց առաջ կարող է ցուցադրվել Երևանում. քանդակագործ

16:37 28.12.2018

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց հայտնի ռոք խմբի` System of a Down-ի արձանախմբի ստեղծման աշխատանքների ընթացքի մասին: Այս քանդակը պետք է տեղադրվի Սևանա լճի հատակին: Քանդակագործը նշեց, որ SOAD արձանախմբի աշխատանքները վերջերս են ընթացքի մեջ ընկել, խիտ գրաֆիկի պատճառով անգամ չէր կարողանում ժամանակ տրամադրել, բայց մտքով և էությամբ չի կտրվել երբեք:

«Կիսատ վիճակում մնացել է, կիսատ որ լինում է գործը, որը, սակայն, այն գործն է, որ անընդհատ ուզում ես անել, դա հանգիստ չի տալիս: Ասես անընդհատ հետևի ու տեմպի մեջ պահի, այդ տեմպի պահպանման համար անընդհատ մտածում էի` ե՞րբ պիտի ժամանակ լինի, որ սկսեմ աշխատել: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սկսել եմ աշխատել հիմնական գործի վրա, որ իրական չափերով է, ինչպես էլ հենց պիտի տեղադրվի: Հիմա անում եմ քիչ-քիչ, հետո պիտի տեղափոխվի, բետոնից է արձանախումբը: Ժամանակ եմ դրել, որ պետք է փետրվարի սկզբին արդեն գոնե հիմնականում ավարտած լինեմ աշխատանքները, որ կարողանամ մյուս տարվա ընթացքում այդ հարցը կարգավորել, լուծել և տեղադրել»,- ասաց նա:

Թոքմաջյանը նշեց, որ մարդիկ հետաքրքրվում են աշխատանքի ընթացքով: Արդեն հիմնական չափերով ստեղծվող արձանախումբը նախնական տարբերակից շատ չի տարբերվի, թեպետ առանձին փոփոխություններ կարող են լինել՝ հաշվի առնելով, որ ծավալային առումով քանդակն այլ է. ֆիգուրները 180 սմ են, պատվանդանը մոտ 30 սմ: Արձանախմբի տեղադրման տեղանքի առումով վերջնական որոշում, ըստ քանդակագործի, դեռ չկա, սակայն որոշված է, որ պետք է ինչ-որ չափով տեսանելի լինի: Այս հարցը կքննարկվի, երբ արդեն աշխատանքների վերջին փուլը լինի: Թոքմաջյանը նկատեց, որ կա մի խնդիր, որի մասին էլի է բարձրաձայնել, այն է՝ արձանախումբը տեսնելու հասանելիությունը, քանի որ թեպետ դայվինգով զբաղվողները շատ են, բայց բոլորը չեն, ուստի պետք է այնպես անել, որ արձանախումբը բոլորի համար տեսանելի լինի:

«Կար ծրագիր, որին ինքս կողմ եմ, որ անպայման Սևանա լիճ տեղափոխելուց առաջ ժամանակավորապես քաղաքի այգիներից մեկում դրվի ցուցադրության, թեկուզ մի ամիս, երկու ամիս, որքան պետք կլինի, որ մարդիկ մոտենան, տեսնեն, քանի որ այն որոշ ժամանակ հետո գնալու է Սևանա լիճ»,- պատմեց Թոքմաջյանը:

Հետաքրքրվեցինք` ռոք խմբի երաժիշտների հետ շփում կա՞, նրանք տեղյա՞կ են արձանախմբի ստեղծման մասին, հետաքրքրվո՞ւմ են աշխատանքների ընթացքով: Թոքմաջյանն ասաց, որ ինքը նրանց տեղեկացրել է արձանախմբի ստեղծման մասին, նրանց կողմից դրական վերաբերմունք կա, սակայն ակտիվություն չկա: Ինքը` քանդակագործն էլ որևէ ակտիվ արձագանք չի ակնկալում, քանի որ, վերջին հաշվով, արձանախումբը ստեղծում է ոչ միայն նրանց համար, այլ բոլորի` հայ ժողովրդի, մարդկության համար: Թոքմաջյանը, սակայն, խոստովանեց. արձանախմբի ստեղծման աշխատանքներն ավելի սահուն են լինում, գործն էլ ավելի գեղեցիկ է ստացվում, երբ սկսում է աշխատել SOAD-ի երաժշտության հնչյունների ներքո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP