19:30 29.12.2018
Հանրապետության անտառածածկ տարածքներում խստացվել է հսկողությունը: Ամանորին տանը ոչ թե արհեստական, այլ բնական եղևնի կամ սոճենի ունենալու ցանկությունը շատերին է այս օրերին ծառահատման մղում: Շիրակի մարզի սակավաթիվ անտառներից մեկն Արթիկում է: Առանց զենքի ու արտահագուստի, բայց միշտ զգոն՝ անտառը հսկելու գործում: Անտառապահներն այսպես են պայքարում ապօրինի ծառահատումների դեմ, իսկ ամենատարեց անտառապահն հենց անտառում էլ ապրում է:
Արթիկում 1250 հա տարածքով անտառը 60 տարի առաջ է հիմնվել, հիմնականում սոճենիներ են աճում: Անտառի գեղեցկությունը անտառապահներն իրենց սեփականությունն են համարում: Մութ ու ցուրտ տարիներին կտրված ծառերի տեղը նորերը տնկեցին, անտառը վերականգնվեց, իսկ ծառահատների նկատմամբ զգոնությունն ավելի մեծացավ:
15 տարվա անտառապետ Լևիկ Մկրտչյանը վստահեցնում է՝ իր տան պես պահել ու պահպանել է անտառը, միշտ դուխով, որ ծառահատները չեն հանդգնում մոտենալ ծառերին: Անտառապետը որպես անտառապահ աշխատելու մեծ ցանկություն էլ ունի, միայն թե նոր տարվանից կենսաթոշակի է անցնում, աշխատանքից ազատման հրամանն էլ արդեն գրված է:
Սկզբում անտառապահները միայն տնկիներով էին կարողանում անտառ վերականգնել, իսկ այս փոքրիկ սոճիները բնական աճի արդյունք են, ընդ որում, աճել են հենց տուֆաշերտի վրա, ինչը զարմացրել է անտառապահներին:
Ավելի քան 15 տարի է, ինչ անտառապահներն առանց զենքի են հսկում անտառը, մինչև ուշ գիշեր մեքենաներով են շրջում: Պահապան շներ էլ ունեն, որոնց էլ գայլերն են հոշոտում: Լևիկ Աջամօղլյանը երկար տարիներ Արթիկի անտառապահն է եղել: Նրա տնակը հենց անտառում է:
Տարիներ առաջ այստեղ լքված վայր չէր, Արթիկտուֆի ճամբարն էր, որտեղ Լևիկ պապի կինն էր աշխատում: 30 տարի է՝ ամուսիններով այս անտառում են բնակվում: Ճամբարին պատկանող շինությունը նրանց մշտական կացարան է դարձել: Բրոնխիալ ասթմայով տառապող կնոջը ոչ մի առողջարան չբուժեց, օգնեց միայն սոճենիների անտառը: Միակ տնակում մի քանի տարի առանց էլեկտրականության են ապրել, հետո տանտերն իր ձեռքով է տան էլեկտրականությունն ապահովել՝ արևային մարտկոցներով:
Հոսանքն արևային մարտկոցներով է, ջեռուցումը՝ փայտով: Վառարանում են հայտնվում նաև սոճենիների չոր ճյուղերն ու կոները: Ոչ միայն վառելիքի, այլև ուտելիքի ամբողջ պաշարը աշնանն է ամբարում: Դեպի անտառ ճանապարհը ձմռանը փակվում է, իսկ մթերքը մինչև մայիս կբավականացնի: Անտառի տնակում ամենաառատը հացն է, եթե ձնհալն էլ ուշանա, հացը հաստատ չի պակասի:
Նոր տարում աշխարհին խաղաղություն է մաղթում, իսկ իրեն՝ առողջություն, ինչից այս տարիքում չի դժգոհում, ամեն առավոտ մարզվում է: Անտառի բնակիչների տոնական սեղանն արդեն պատրաստ է, 80-ամյա պապին առաջինը շնորհավորողներն անտառապահ ընկերներն են:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...