Թափուր հաստիքներ` լուծարվող նախարարություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+30.09 oC

Թափուր հաստիքներ` լուծարվող նախարարություններում

15:30 29.12.2018

ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները թափուր հաստիքների լրացման հայտարարություններ են տարածում: Մշակույթի նախարարությունը դեկտեմբերի 24-ին հայտարարել է քաղաքացիական ծառայության Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար մրցույթ: Աշխատավարձի չափը՝ 175 930 /հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: Հայտարարվել է նաև քաղաքացիական ծառայության Գործերի կառավարման վարչության առաջատար մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մրցույթ: Աշխատավարձի չափը՝ 150790 /հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն էր:

Սփյուռքի նախարարությունը «Թափուր աշխատատեղեր» բաժնում հայտարարություններ է ներկայացրել` Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության առաջին կարգի մասնագետի, Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և այլ հոգևոր կառույցների հետ կապերի բաժնի առաջին կարգի մասնագետի, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության առաջին կարգի մասնագետի, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի առաջին կարգի մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ: Ներկայացված հաստիքների համար սահմանված աշխատավարձը 111.114 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր տասնչորս) ՀՀ դրամ է, որը ենթակա է հարկման:

Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:

Ըստ նախագծի` Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացվում են, վերանվանվում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

11:00 19.08.2025

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։ «Կարծում եմ՝ վերջին մի քանի օրերի կարևոր առաջընթացն այն է, որ ձեր նախագահը Միացյալ Նահանգների կողմից հստակ հանձնառություն է հայտնել մասնակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը»,-երկուշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով, […] ...

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

10:51 19.08.2025

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

Եվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...

WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ  հայտնել Թրամփին

10:40 19.08.2025

WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ հայտնել Թրամփին

Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումներիման ժամանակ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ։ Նման հաշվարկներ օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։ Իր գնահատականում Զելենսկին հստակ ցույց է տվել, որ ««հարմարվել է Թրամփին» Սպիտակ տուն կատարած իր նախորդ այցից հետո վեց ամսվա ընթացքում»։ Ընթացիկ հանդիպումների ժամանակ Զելենսկին «հետևել […] ...

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

10:30 19.08.2025

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

10:22 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

10:15 19.08.2025

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...

BACK_TO_TOP