Այն ամենը, ինչ պետք է իմանալ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+30.09 oC

Այն ամենը, ինչ պետք է իմանալ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին

18:44 24.12.2018

Այսօր ի վերջո հրապարակվեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նոր նախագիծը, որով մի քանի նախարարություններ միավորվելու են, տարբեր ստորաբաժանումներ անցնելու են մի նախարարությունից մյուսին։ Նախագիծն առայժմ վերջնական տեսքի չի բերվել, այլ ուղարկվել է նախարարություններ՝ նրանցից առաջարկություններ հավաքելու համար։


Նախագծի արդեն իսկ ամենաքննարկված թեմաներից մեկը կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումն է։ Տրամաբանորեն, նոր նախարարությունը կկոչվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Ընդ որում՝ վերջին երկուսը կմտնեն առաջինի մեջ. ԿԳՆ-ն կդառնա ԿԳՄՍՆ։


Մյուս` ամենամեծ միավորումը կդառնա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Սրա մեջ կմտնեն.

  1. Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,
  2. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,
  3. Այդ նախարարության մեջ մտնող, բայց առանձին հանդես եկող Ջրային պետական կոմիտեն,
  4. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մեջ մտնող Պետական գույքի կառավարման կոմիտեն,
  5. Տրանսպորտի և կապի նախարարության «տրանսպորտային» բլոկը։

Նոր ստեղծվելիք տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարության (ՏԶԳՆ) մեջ կմտնեն տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (առանց պետգույքի կառավարման կոմիտեի) ու գյուղատնտեսության նախարարությունը։


Առանց «տրանսպորտային բլոկի» մնացած տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը կմիավորվի ՊՆ կազմում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն։ ՏԿՏՏ նախարարության իրավահաջորդը կկոչվի բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն (ԲՏՌՆ)։


Սփյուռքի նախարարությունը որպես այդպիսի կվերացվի, իսկ դրա գործառույթները կկատարի Արտաքին գործերի նախարարությունը։ Ռազմարդյունաբերական կոմիտեի առանձնացումից հետո պաշտպանության նախարարության մյուս ստորաբաժանումները կգործեն նույն կառույցի կազմում։

Մյուս նախարարությունները անվան ու գործառույթների փոփոխություններ այս նախագծով չեն ունենա, թեև սպասվում է, որ բոլոր գերատեսչություններում էլ օպտիմալացումներ կլինեն։ Այսպիսով, գործող 17 նախարարության փոխարեն Հայաստանի կառավարությունը կունենա 12 նախարարություն.

  1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
  2. Առողջապահության նախարարություն,
  3. Արդարադատության նախարարություն,
  4. Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ),
  5. Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ),
  6. Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն (ԲՏՌՆ),
  7. Բնապահպանության նախարարություն,
  8. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ),
  9. Պաշտպանության նախարարություն (ՊՆ),
  10. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
  11. Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն (ՏԶԳՆ),
  12. Ֆինանսների նախարարություն։

Նախագիծը հրապարակել է ՀՀԿ անդամ, վեցերորդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, և ներկա իշխանության աղբյուրները չեն հերքել դրա իսկությունը։

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2856929184332934

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

11:00 19.08.2025

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։ «Կարծում եմ՝ վերջին մի քանի օրերի կարևոր առաջընթացն այն է, որ ձեր նախագահը Միացյալ Նահանգների կողմից հստակ հանձնառություն է հայտնել մասնակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը»,-երկուշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով, […] ...

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

10:51 19.08.2025

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

Եվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...

WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ  հայտնել Թրամփին

10:40 19.08.2025

WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ հայտնել Թրամփին

Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումներիման ժամանակ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ։ Նման հաշվարկներ օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։ Իր գնահատականում Զելենսկին հստակ ցույց է տվել, որ ««հարմարվել է Թրամփին» Սպիտակ տուն կատարած իր նախորդ այցից հետո վեց ամսվա ընթացքում»։ Ընթացիկ հանդիպումների ժամանակ Զելենսկին «հետևել […] ...

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

10:30 19.08.2025

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

10:22 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

10:15 19.08.2025

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...

BACK_TO_TOP