22:15 30.12.2018
Ամանորյա սեղան՝ բացառապես բուսական ուտեստներով. Թադևոսյանների ընտանիքում Ամանորն այսպիսին է արդեն երրորդ տարին: Ընտանիքն ընդհանրապես հրաժարվել է մսամթերքից ու անցել բուսական սննդակարգի: Հյուրասիրությունը միայն մրգերով, բանջարեղենով և ընդեղենով պատրաստված ուտեստներից է: Առողջ սննդակարգ և որ ամենակարևորն է՝ այս օրերին զերծ մեծ ծախսերից ու ճոխությունից:
Ամանորի սեղանի պատրաստությունները համեստ են ու ավանդական…
Ամանորին տիկին Անիչկային հյուրընկալվողները սեղանին ճոխ մսային ուտեստներ չեն համտեսում, ոչ էլ ալկոհոլ: Պահքի շրջանում տանտիրուհին պատրաստել է բուսական ուտեստներ։ Տոնական սեղանին ամեն ինչ ինքնատիպ է ու փոխարինում է այն բոլոր ուտեստներին, որոնք սովորաբար տանտիկինները պատրաստում են:
«Պատրաստում եմ պասուց տոլմա՝ թթու կաղամբով, սիսեռով, լոբով, ձավարով ու այլ ընդեղենով: Երշիկին, բաստուրմային ու սուջուխին իմ սեղանին փոխարինում է լոբով ու ընկույզով պատրաստված սառը ուտեստը, իսկ քյուֆթային ու կիևյան կոտլետին՝ սիսեռով պատրաստված կոտլետներն են փոխարինում: Շատերն ինձ հետ համամիտ չեն, կարծում են, որ մսի մեջ շատ սպիտակուցներ կան, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Իսկ ես այն համոզմանն եմ, որ ընդեղենը՝ լոբին, սոյան, բակլան, լիարժեք կարող են փոխարինել ցանկացած մսամթերքի: Մսամթերքն օր օրի թանկանում է: Բոլորը դժգոհում են, բայց գնում: Ինչպես միշտ, ցանկացած տոն նշելիս մենք ուտելիքն ենք կարևորում: Մեր ընտանիքում կարևոր են հոգևոր արժեքները: Չէ՞ որ Ամանորին պահքի շրջան է»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Անիչկա Թադևոսյանը:
Իսկ գլխավոր ուտեստը ղափաման է՝ Արևելյան Հայաստանի ավանդական կերակուրը, որը հայերը հաճախ պատրաստել են Նոր Տարվա և Զատկի տոներին։ Բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով լցոնած դդումը հարգի կերակուր է նաև ընկերական հավաքույթների ժամանակ:
Թադևոսյանները պահպանում են ավանդույթները: Ղափաման իրենց հյուրերի համար ամենաախորժաբեր ուտեստն է: Երբ տոնական սեղանին խափաման իր պատվավոր տեղն է գտնում, ամբողջ ընտանիքն է հավաքվում համտեսելու: Սննդակարգի փոփոխությունը Թադևոսյանների ընտանիքում ոչ միայն հիմա՝ պահքի շրջանում է, այլև տարին բոլոր: 3 տարի առաջ են հրաժարվել մսամթերքից: Առողջ սննդի օգտագործումն արդեն ապրելակերպ է դարձել: Տոնական սեղանի սպասքն էլ սովորական չէ, այլ ավանդական․ կավե ափսեները, բաժակները, կաթսաները տոնական սեղանը դարձնում եմ կոլորիտային: Իսկ տանտերերն այս ամենի մեջ խորհուրդ են տեսնում: Նրանց, ովքեր առանց ճոխ սեղանների Ամանորը չեն պատկերացնում, Թադևոսյաններն իրենց տուն են հրավիրում, որտեղ վերադարձը ոչ միայն ավանդական կենցաղավարության պարագաներին է, այլև հոգևորին: Իսկ իրենց բուսական խոհանոցը, ինչպես տանտիկիններն են նշում, միշտ լիքն է ու հագեցած՝ անկախ տոնական օրերից:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...