23:59 29.12.2018
Տարեմուտը հունվարի 1-ից տոնելը սահմանել է Հռոմի կառավարիչ Հուլիոս Կեսարը՝ մ.թ.ա. 46 թվականին: Ժամանակի գիտնականների խորհրդով բարեփոխելով օրացույցը` նա տարին բաժանել է 12 ամիսների ՝ անվանակոչելով դրանք և բերելով ներկայիս տեսքին: Տարվա առաջին ամիսը կոչել է Յանուսի՝ բոլոր սկիզբների աստծո (մ․թ․ա․ I դ․) անունով:
Նախկին խորհրդային քրիստոնյա երկրներում ամանորը հունվարի 1-ից սկսել են նշել 1700 թվականից՝ տարիների ընթացքում յուրաքանչյուր պետություն համատեղել է ազգային սովորույթներն ընդունված ընդհանուր նորմերի հետ:
Պատկերացնում եք, ինչ կլիներ մեր հայրենակիցների ու մեզ հետ, եթե Ամանորի նախաշեմին հետևեինք այլ ազգերի ավանդույթներին. օրինակ, իտալացիներին, ովքեր, սովորության համաձայն, առանց դուրս նայելու, հին կահույքը պատուհանից դուրս են նետում: Կամ էլ, կուբացիների օրինակով, որոնք հունվարի սառնամանիքին սառը ջուր են լցնում անցորդների վրա: Կամ էլ՝ պատկերացրեք, բուլղարացիների օրինակով, ամուսիններով մասնակցում են ամանորյա խնջույքին, կեսգիշերյա զանգերի ղողանջի ժամանակ անջատում են լույսերը, և յուրաքանչյուրն ուղիղ մեկ րոպե համբուրվում է հակառակ կողմում նստած անծանոթի կամ էլ հին բարեկամի հետ:
Գեղեցիկ է ամանորյա հանդիսությունը, հատկապես, երբ այն ուղեկցվում է քո ազգային ավանդույթներով, երբ վայելում ես շրջապատիդ սերն ու ջերմությունը՝ հարազատներով ու ընկերներով:
Այսօր,կներկայացնենք մեր հարևան վրացիների ամանորյա ավանդույթներն ու առանձնահատկությունները:
Վրաստանում ամանորյա տոնակատաությունների մասին առաջին հիշատակումները վերաբերում են 6-րդ դարին: Նոր տարին այդ երկրում ընտանեկան տոն է: Ուղիղ կեսգիշերին, երբ ժամացույցի զանգերը հիշեցնում են Ամանորի գալուստը, վրացական ընտանիքը նստում է սեղանի շուրջ, բաժակները լցվում են շամպայնով, իսկ գիշերային անդորրը խախտվում է որսորդական հրացանների ու հրթիռների կրակոցներով, երկինքը լուսավորվում է հրավառությամբ:
https://www.youtube.com/watch?v=YTi05YNssho
Ավանդական դարձած եղևնուն զուգահեռ՝ վրացական ընտանիքներում զարդարվում է նաև իրենց ազգային «տոնածառը»՝ Չիչիլակին: Այն պատրաստում են ընկույզի բարակ 20-30 սմ երկարությամբ ճյուղից: Փայտը տաշում են շատ բարակ: Արդյունքում՝ ստացվում է սպիտակ, գանգուր, մորուքանման ձող, որը վրացիները ասոցացնում են կենդանիների հովանավորի՝ Սբ. Բազիլի (Վասիլիի) մորուքի հետ:
Վրացիները հավատում են, որ Չիչիլակը տուն է բերում հաջողություն, բարեկեցություն և առողջություն: Փող բերելու հույսով՝ վերջերս դրա վրևա սկսել են կախել նաև դոլար:
Վրացական ամանորյա կարևոր ատրիբուտներից է տոնական սեղանը, որի հիմնական կերակրատեսակներն են սացիվին, տապակած խոչկորը, խորովածը, խաչապուրին, չուրչխելը /սուջուխը, քաղցրավենիքը, միրգը, գինին:
Ազգային մեկ այլ ավանդույթով՝ տոնական սեղանին պարտադիր դրվում է քաղցրավենիքներով զարդարված սկուտեղ՝ «կեցի»՝ աշխարհի 4 կողմերը խորհրդանշող մոմերով: Տանտիկինը մոմերով սկուտեղը ձեռքին շրջում է բոլոր սենյակներով և օծում, օրհնում տան 4 անկյունները:
Վրացական ամանորյա սեղանի առաջին կենացը Մրավալժամիեր՝ երկարակեցության մաղթանքներով երգի ներքո պարտադիր բարձրացվում է հայրենիքի՝Վրաստանի խաղաղության, բարգավաճման համար:
Մեկ այլ ավանդույթով՝ Վրաստանում կարևորում են, այսպես կոչված, «առաջին ոտքի» գործոնը: Այստեղ ամանորյա ամենատարածված ավանդույթներից է ժամը 12-ին՝ զանգերի ղողանջից հետո առաջին հյուրի՝ Մեկվլեի այցելությունը, որին հաճախ հրավիրում է ընտանիքը: Դա կամ տան ավագն է, կամ էլ հատուկ «ոտքը փորձած» հաջողակ հյուրը: Հաճախ, երբ Մեկվլեն չի արդարացնում ընտանիքի սպասելիքները, դժգոհ բացականչում են՝ «տեսնես ի՞նչ ոտքով տուն մտավ»:
Մեկվլեին ընդունում է տանտիրուհին լիքը սկուտեղը ձեռքին և հարցնում. « Ի՞նչ ես բերում տուն»: Պատասխանը պետք է լինի. «Երջանկություն, ուրախություն, բարեկեցություն, բարգավաճում և, իհարկե, խաղաղություն բոլորին»:
Ամանորյա տոնակատարությունը Վրաստանում շարունակվում է մեկ շաբաթ, հաճախ՝ մինչև «Հին Նոր տարին»:
Հունվարի 2-ին Վրաստանում նշում են «երջանկության օրը»: Այդ օրը հնարավորինս պետք է մնալ տանը՝ հարազատների շրջապատում, խաղաղ, հանգիստ պայմաններում: Ըստ ավանդության՝ «Ինչպես կանցկացնես այդ օրը՝ այդպիսին էլ կլինի ողջ տարին»:
Սուրբ Ծննդյան տոնակատարությունը Վրաստանում շարունակվում է հունվարի 7-ին և կրում է զանգվածային բնույթ: Հոգևոր դասի առաջնորդությամբ Թբիլիսիում և մնացած բոլոր խոշոր քաղաքներում կազմակերպվում է բարեգործական երթ, որը հաճախ ուղեկցվում է եզներով լծված սայլերով, որտեղ դրվում էին բնակչության բերած նվիրատվությունները, որոնք հետո բաժանվում էին աղքատ ընտանիքներին: Այս ավանդույթը ամենազանգվածային և ամենաժողովրդավարական տոնն է:
.
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...