10:00 09.01.2019
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի Թուրքիայում Քուրան հայկական ընտանիքի ջանքերով տպագրվող «Լույս» թերթի համանուն TV-ն:
Հեռուստաընկերության հիմնադիրներից Հարություն Քուրանը SHANTNEWS.am-ին ասաց, որ հեռուստաընկերության առաջին ուղիղ հեռարձակումը եղել է հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրվա առթիվ. եթեր են հեռարձակել Ստամբուլի հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագները: Հարություն Քուրանը նաև տեղեկացրեց, որ հեռուստաընկերության հաղորդումները լինելու են և՛ լրատվական, և ՛ ժամանցային, և՛ ուսուցողական:
«Ունենալու ենք հայերենով և թուրքերենով լրատվություն, այդ թվում՝ քննարկումներ, հաղորդումներ և լուրեր հայաստանյան իրադարձությունների մասին: Խոսելու ենք աշխարհի բոլոր ծայրերում հայությանը հետաքրքրող բոլոր թեմաներից: Լինելու են մարզական, երաժշտական, արվեստի բնագավառին վերաբերող հաղորդումներ, ցուցադրվելու են մուլտֆիլմեր: Պոլսահայերը հնարավորություն կունենան եթերից լսելու արևմտահայերենը: Դա հնարավորություն կտա, որ հատկապես նոր սերունդը, որ հեռանում է լեզվից, իր առօրյայում օգտագործի հայերենը»,- SHANTNEWS.am-ին հայտնեց Հարություն Քուրանը՝ ավելացնելով, որ հեռուստաընկերությունը հայերենն ու հայկական մշակույթը տարածելու նպատակ ունի:
Մեր զրուցակիցը նշեց, որ «Լույս»-ն այժմ փորձնական շրջան է անցնում, ամբողջական ծրագրով եթեր դուրս կգա մարտից:
«Այժմ պատրաստության շրջան է, մասնագետներ ենք հրավիրում, հաղորդումներ են նկարահանվում, այլ կազմակերպչական հարցեր ենք լուծում և այլն»,- նշեց պոլսահայ մեր զրուցակիցը:
«Լույս» հեռուստաընկերությունը, ինչպես տեղեկացանք, եղել է պոլսահայ լրագրող, գործարար Արամ Քուրանի երազանքը: Նա ութ տարի առաջ հիմնել է երկլեզու «Լույս» թերթը, որը 15 օրը մեկ լույս տեսնելով՝ տարածվում է հայկական համայնքում:
«Ուրախ ենք, որ կարողացանք Թուրքիայում առաջին հեռուստաընկերությունը հիմնել: Պատմության մեջ առաջին անգամ է նման բան լինում, սա բացառիկ առիթ է հայության համար, և կարծում եմ՝ մենք կարևոր անելիք ունենք այս առումով»,- ասաց Արամ Քուրանի որդին՝ Հարություն Քուրանը:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...