ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 3 միլիարդ 975 միլիոն դրամ՝ 216 ծրագրերի իրականացման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 3 միլիարդ 975 միլիոն դրամ՝ 216 ծրագրերի իրականացման նպատակով

13:40 09.01.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Այդ նպատակով 2018թ.-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և ՀՀ մարզպետարաններին հատկացվել է  3 միլիարդ 975 միլիոն  դրամ՝ 216 ծրագրերի իրականացման նպատակով, որի վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ը։

Այսպես, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող շուրջ 192 ծրագրերի իրականացման նպատակով հատկացվել է 3 միլիարդ 657 միլիոն 994․3 հազ դրամ։

Ներկայացնում ենք ծրագրերի մարզային աշխարհագրությունն իրենց ֆինանսական բաղադրիչներով՝

  • ՀՀ Արագածոտնի մարզում 25 ծրագրերի իրականացման համար՝ 307 միլիոն 841․ 5 հազ դրամ։
  • ՀՀ Արարատի մարզում 23 ծրագրերի իրականացման համար՝ 384 միլիոն 822․8 հազ դրամ։
  • ՀՀ Արմավիրի մարզում 21 ծրագրերի իրականացման համար՝ 467 միլիոն 070․0 հազ դրամ։
  • ՀՀ Գեղարքունիքի մարզում 16 ծրագրերի իրականացման համար՝ 428 միլիոն 720․0 հազ դրամ։
  • ՀՀ Լոռու մարզում 37 ծրագրերի իրականացման համար՝ 419 միլիոն 510․0 հազ դրամ։
  • ՀՀ Կոտայքի մարզում 10 ծրագրերի իրականացման համար՝ 253 միլիոն 750․0 հազ դրամ։
  • ՀՀ Շիրակի մարզում 16 ծրագրերի իրականացման համար՝ 334 միլիոն 135․0 հազ դրամ։
  • ՀՀ Սյունիքի մարզում 13 ծրագրերի իրականացման համար՝ 388 միլիոն 740․0 հազ դրամ։
  • ՀՀ Վայոց ձորի մարզում 10 ծրագրերի իրականացման համար՝ 178 միլիոն 000․0 հազ դրամ։
  • ՀՀ Տավուշի մարզում 21 ծրագրերի իրականացման համար՝ 495 միլիոն 405․0 հազ դրամ։

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով 24 ծրագրերի իրականացման համար ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 317 միլիոն դրամ։

Ծրագրերի բաշխվածությունն, ըստ մարզերի, ունի հետևյալ տեսքը՝

  • ՀՀ Արագածոտնի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 15 միլիոն 143․3 հազ դրամ։
  • ՀՀ Արարատի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 29 միլիոն 980․0 հազ դրամ։
  • ՀՀ Արմավիրի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 1 միլիոն 120. հազ դրամ։
  • ՀՀ Գեղարքունիքի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 39 միլիոն 0 հազ դրամ։
  • ՀՀ Լոռու մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 11 միլիոն 200.0 հազ դրամ։
  • ՀՀ Կոտայքի մարզում 6 ծրագրերի իրականացման համար՝ 100 միլիոն 783.7 հազ դրամ։
  • ՀՀ Շիրակի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 31 միլիոն 773.0 հազ դրամ։
  • ՀՀ Սյունիքի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 19 միլիոն 950.0 հազ դրամ։
  • ՀՀ Տավուշի մարզում 7 ծրագրերի իրականացման համար՝ 68 միլիոն 925.0 հազ դրամ։

Վերոնշյալ 24 ծրագրերից 23-ն արդեն ավարտվել են։

Ի տարբերություն նախորդ տարիներում իրականացված ծրագրերի՝ 2018 թվականի ծրագրերն իրականացվել են համայնքների կողմից ձեռք բերված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Մի շարք համայնքների կողմից ծրագրերի իրականացման համար կատարվել են նաև համապատասխան չափով համաֆինանսավորումներ 5-50%-ի սահմաններում՝ կախված համայնքային բյուջեի հնարավորություններից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

20:55 05.07.2025

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

Թուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

20:45 05.07.2025

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

Մեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ՝ բրիտանացի նախարարի 14 տարվա ընթացքում առաջին այցից հետո, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ «Մեծ Բրիտանիան պաշտոնապես վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ այսօր արտաքին գործերի նախարարի Դամասկոս կատարած այցից հետո», – ասվում է փաստաթղթում։ […] ...

BACK_TO_TOP