11:32 10.01.2019
Կառավարության նիստը սկսելուց առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին: Նախ՝ նա հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի ընթացքում նախընտրական խոստում է տրվել, որ կառավարության կառուցվածքը պետք է փոխվի, նախարարությունների թիվը կրճատվի:
«Մենք պետք է անշեղ գնանք այդ ճանապարհով: Ուզում եմ արձանագրել, որ այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին փող խնայելը չէ: Նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Այս առումով մեզ շատ լուրջ աշխատանք է սպասվում: Կառավարությունում այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով: Համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով: ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Այս ընթացքում մենք կլսենք բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասին, կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- ասաց Փաշինյանը:
Նա առանձնակի անդրադարձավ Սփյուռքի նախարարության թեմային՝ նշելով, թե տպավորություն կա, իբր իրենք ցանկանում են «խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա»: Փաշինյանի խոսքերով՝ հակառակը, իրենց նպատակն է Սփյուռքի հետ հարաբերությունները դարձնել ավելի արդյունավետ:
«Մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք այս առումով, որը ենթադրում է՝ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը կբարձրացվի: Այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Հույս ունենք, որ կհասնենք կոնսենսուսի»,- ասաց գործադիրի ղեկավարը:
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...
23:10 23.05.2025
ԱԶԲ-ն մասամբ ֆինանսավորում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը մասամբ ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի խոսքերով՝ նախատեսվում է մինչև տարեվերջ շահագործման հանձնել Երևան–Գյումրի հատվածը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
23:01 23.05.2025
Լեգե՛նդ, սիրում եմ քեզ․ Ռոդրիգոն՝ ՄոդրիչինՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու լուրին: «Հայրիկ, այսօր շատ տխուր օր է ինձ և բոլոր մադրիդցիների համար: Մենք իմացանք, որ դու շուտով 10 համարով խաղադաշտում չես լինելու: Դժվար է բառերով ասել, թե ինչ մեծ նշանակություն ես ունեցել այն պահից, երբ ես տեղափոխվեցի այս ակումբ: Սովորել եմ քեզանից և՛ դաշտում, և՛ […] ...
22:52 23.05.2025
ՏԿԵ նախարարը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներինՍյունիքի մարզում այսօր հետևել եմ Հայաստան – Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...