Վարդան Ղուկասյանն այս անգամ իրեն հասանելիք բնակվարձի գումարից չի հրաժարվելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Վարդան Ղուկասյանն այս անգամ իրեն հասանելիք բնակվարձի գումարից չի հրաժարվելու

12:02 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում արձագանքեց նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գրառմանը, թե նոր խորհրդարանը հիշեցնում է կոմկուսը, որտեղ միաձայն որոշումներ են կայացվում:

«Ես կողմնակից չեմ Շարմազանովի ասածին, իր սկզբունքայնությունը հարգում եմ, որ կուսակցությունից դուրս չի գալիս, բայց կողմնակից չեմ իր ասածին»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` Ղուկասյանը կա՞ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ֆան»-երի ցուցակում, ինչպես ձևակերպել էր Շարմազանովը: Ղուկասյանը պատասխանեց.

«Ես, ճիշտն ասած, Փաշինյանի ֆանատների ցուցակում ի՞նչ գործ ունեմ, ամեն բան ասողի հետևից գնամ, ո՞ւր կհասնեմ, մենք լուրջ գործի հետևից ենք գնում: Մեկը՝ ես ֆանատ եմ իմ ազգի կապակցությամբ, Սորոսից, այլասերվածությունից հեռու եմ, պահում-պահպանում ենք մեր ավանդույթները: Ասում են` եթե ուզում ես մի ազգի ակունքներին մոտ լինես, գնա երկրորդ քաղաքը. վրացուն ճանաչելու համար պետք է գնաս Քութայիսի, հային ճանաչելու համար՝ Գյումրի»:

Ղուկասյանին հարցրին` քանի՞ եկեղեցի է կառուցել Գյումրիում, նա կարճ պատասխանեց` «Մի քանի», ապա նշեց, որ դա կարևոր չէ:

«Ինչ կարևոր է, ես չեմ կառուցում, որ դուք իմանաք, իմ խղճի, մեր ազգի համար եմ կառուցում»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք այս անգամ ևս Երևանում բնակվելու համար հասանելիք փոխհատուցումից օգտվելու է, վերցնելու է վարձի գումարը, նա արձագանքեց.

«Վարձով ապրելու գումար ես չեմ վերցրել, դուք սարքեցիք, չգիտեմ ինչի էիք ուրախանում, որ մարդուն վարկաբեկում էիք: Չեմ վերցրել, բայց այս անգամ պիտի վերցնեմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունը խրախուսում է ուսանողների առաջադիմությունը

15:37 22.05.2025

Կառավարությունը խրախուսում է ուսանողների առաջադիմությունը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ. կարգավորումներն ուղղված են ուսանողների առաջադիմության խրախուսմանը: Ըստ հիմնավորման, անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացրել է ուսանողների առաջադիմության վերլուծություններ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի, Գորիսի […] ...

Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է

15:33 22.05.2025

Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, […] ...

Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումը

15:30 22.05.2025

Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումը

Կառավարությունը տվել է համաձայնություն Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 3.41009 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հիմնավորման համաձայն, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը համագործակցելով Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում […] ...

«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

15:22 22.05.2025

«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

Եվրոպա լիգայի եզրափակչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ է եղել 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլը։ Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի […] ...

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի

15:17 22.05.2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի

Կառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Որոշման […] ...

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

15:11 22.05.2025

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: […] ...

BACK_TO_TOP