13:30 15.01.2019
Սուր շնչառական վարակի H1N1 տեսակի վիրուսը հայտնաբերվել է Երևանում հոսպիտալացված մի շարք հիվանդների մոտ: Անգամ մահվան ելքով դեպք է գրանցվել: Վիրուսի ակտիվացումը, ըստ բժիշկների, սեզոնային բնույթ է կրում: Այդ մասին է վկայում նաև Գյումրիի հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը: Սուր շնչառական վիրուսներով դիմողների աճ կա Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական և Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցներում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Առայժմ մարզի բուժհաստատություններում գտնվող հիվանդներին H1N1-ի հայտնաբերման համար լաբորատոր փորձաքննության ենթարկելու հանձնարարական չկա:
H1N1 կամ կամ խոզագրիպ անվանումով հայտնի սուր շնչառական վիրուսի այս տեսակը գլուխ է բարձրացնում ամեն ձմեռ: Այն սեզոնային է, բայց դա չի նշանակում, թե բոլոր հոսպիտալացվածների մոտ H1N1 է հայտնաբերվել: Բարձր ջերմություն, հազ, տենդ ու թուլություն… Այս ախտանշանները նույնն են սովորական հարբուխի ու խոզի գրիպի դեպքում: Բոլոր հոսպիտալացվածները նույն գանգատներով են դիմել: Ջերմությունը պահպանվել է մեկ շաբաթից ավելի, հազը՝ վերածվել բրոնխիտի ու թոքաբորբի: Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում մահճակալները 30-ն են, հոսպիտալացվածները՝ 42-ը: Բաժանմունքը աշխատում է ծանրաբեռնված:
«Մեկ հիվանդասենյակում 5,6,7 երեխա է պառկած, բայց այլընտրանք չունենք, սա է բաժանմունքի հնարավորությունը: Ես չեմ բացառում, որ սովորական գրիպը, դու մի ասա, H1N1-է, որը լավացավ, գնաց տուն: Այնպես չէ, որ H1N1-ը դատավճիռ է: Ուղղակի վիրուսի տարածման ժամանակ վիրուսի այս տիպը հայտնաբերվում է կամ ոչ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնում սուր շնչառական վիրուսներով համեմատաբար ավելի քիչ դիմողներ ունեն՝ հիմնականում սիրտ-թոքային խրոնիկ հիվանդություններով տառապողներն են, որոնք շնչառական վիրուսների նկատմամբ խոցելի են: Նրանց մոտ հարբուխը շատ արագ կարող է բարդանալ ու վերածվել թոքաբորբի: Շնչառական սուր վիրուսներով հիվանդներին «Գյումրի» բժշկական կենտրոնից ուղեգրում են ինֆեկցիոն հիվանդանոց: Այստեղ ազատ հիվանդասենյակներ չկան: Հիվանդների մեջ մեծ թիվ են կազմում հղիները, որոնք նույնպես խոցելի խումբ են համարվում:
«Հիվանդները շատ են, պալատներում զույգել ենք հոսպիտալացվածներին: Մենք հրահանգ չունենք, որ Շիրակի մարզում հիվանդներին անպայման հետազոտության ուղարկենք: Երևանում հետազոտությունները կազմակերպվում են, բավական շատ քանակով անջատվել է H1N1 վիրուսը: Ըստ այդմ էլ հայտարարվեց, որ հանրապետությունում շրջանառության մեջ է H1N1-ը»,- SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է Գյումրիի ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը:
Ինֆեկցիոն հիվանդանոցում իրենց բաժանմունքներում հոսպիտալացվածների վիճակագրությամբ փաստում են, որ այս տարի սուր շնչառական վիրուսներով հիվանդների թիվն ավելացել է: Բայց առայժմ մարզերում H1N1-ը հայտնաբերելու համար ուսումնասիրություններ նախատեսված չեն: Վիրուսի տարածումը բժիշկները չեն պայմանավորում հարևան Վրաստանից ներթափանցմամբ: Ցուրտ եղանակը և հիվանդների մեկուսացման բացակայությունը համարում են օդակաթիլային վարակի տարածման հիմնական պատճառ:
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...