Կողմ չեմ այն տեսակետին, որ պետք է դատավորների կազմն ամբողջական փոփոխել․ պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Կողմ չեմ այն տեսակետին, որ պետք է դատավորների կազմն ամբողջական փոփոխել․ պատգամավոր

15:49 15.01.2019

Արդարադատությունը չունի կայուն վիճակ․ այն կա՛մ զարգանում է, կա՛մ հետ՝ նահանջ է ապրում։ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանն այս մասին ասաց իր գործընկեր պատգամավորներից մեկի՝ դատարանների վերաբերյալ հասարակության մեջ առկա դժգոհության մասին հարցին պատասխանելիս։

«Մենք որոշակի առումով խնդիրներ ունենք ոչ այնքան դատական համակարգի, որքան դատավորների քանակի, դատավորների պրոֆեսիոնալիզմի, արդարադատության մատչելիության և այլ բնույթի խնդիրների հետ։ Իրոք, արդարադատության համակարգից առկա են դժգոհություններ։ Այդ դժգոհություններն ունեն պատճառներ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ»,- նշեց թեկնածուն։

Նրա խոսքերով՝ օբյեկտիվ պատճառներից է այն, որ դատավորների քանակի սակավություն կա բնակչության հաշվով՝ եվրոպական պետությունների համեմատությամբ, և սա ավելացնում է դատավորների ծանրաբեռնվածությանը։ Մյուս կողմից կարգավորումների դժվարություններ կան․ երբեմն վարչական դատարանները 5000 դրամ պետբյուջե վերադարձնելու համար 20-30 հազար դրամի ծախս են անում։

«Այո՛, դատարաններում կա ընդհանուր պրոֆեսիոնալիզմի խնդիր, այո՛, իհարկե, կա դատավորների սոցիալական ապահովության, սոցիալական երաշխիքների բարձրացման խնդիր, իհարկե, խնդիր կա, որ մեր դատական համակարգն անընդհատ բարեփոխումների ենթարկվի»,- ասաց պատգամավորը։

Նա ասաց, որ այս բոլոր խնդիրները պետք է լուծել, սակայն ինքը կողմ չէ այն տեսակետին, որ պետք է դատավորների կազմն ամբողջական փոփոխել, քանի որ դա չի բխում երեք իշխանությունների բաժանման սկզբունքից․ դատարանները պետք է անկախ լինեն կառավարությունից ու Ազգային ժողովից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

11:38 22.05.2025

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

11:31 22.05.2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներ

11:24 22.05.2025

ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային […] ...

BACK_TO_TOP