Բուժօգնությունը Հայաստանում պետք է լինի ոչ թե թանկ հաճույք, այլ հասանելի յուրաքանչյուր քաղաքացու․ հանձնաժողովի նախագահի թեկնածու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Բուժօգնությունը Հայաստանում պետք է լինի ոչ թե թանկ հաճույք, այլ հասանելի յուրաքանչյուր քաղաքացու․ հանձնաժողովի նախագահի թեկնածու

16:12 15.01.2019

Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ առաջադրված Նարեկ Զեյնալյանն Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին իսկ ելույթը սկսեց այն մտքից, որ բուժօգնությունը Հայաստանում պետք է լինի ոչ թե թանկ հաճույք, այլ հասանելի յուրաքանչյուր քաղաքացու։ Ապա, ըստ էության, ներկայացրեց այն ուղղությունները, որտեղ անելիք է տեսնում։

Զեյնալյանը նախ` հիշատակեց առողջության ապահովագրությունը, որի հիման վրա, ըստ նրա, լուծվել են և՛ բուժօգնության մատչելիության, և՛ բուժաշխատողների բարձր վարձատրության հարցերը։

Հաջորդը բուժօգնության առաջնային օղակն է, ըստ Զեյնալյանի, քանի որ ավելի հեշտ ու արդյունավետ է կանխել հիվանդությունը, քան հետո բուժել այն։ Եվ այս օղակում է, որ ըստ պատգամավորի, ամենացածրն է հանրության վստահությունը, և ըստ այդմ՝ այստեղ պետք է շատ աշխատել ու ներդնել ընտանեկան բժշկության համակարգը։

Զեյնալյանը խոսեց նաև դեղերի շուկայի մասին, որտեղ խնդրահարույց է գնագոյացումը, ապօրինի շրջանառությունը, ներկրման հետ կապված խնդիրները և այլն։

Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածուն խոսեց նաև Հայաստանի ծերացող բնակչության խնդրի մասին, քանի որ դրա հետևանքով ծննդաբերությունների թիվն էլ է կրճատվում, պետության սոցիալական բեռն էլ է ավելանում։ Դրա համար, ըստ թեկնածուի, պետք է ներդնել նոր համակարգեր, քանի որ բնականորեն ծնելիության աճի խթանումը բավական արդյունավետ չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

11:38 22.05.2025

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

11:31 22.05.2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներ

11:24 22.05.2025

ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային […] ...

BACK_TO_TOP