«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը քաղաքի բնակբաշխման գործընթացում կոռուպցիոն հետքեր է հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը քաղաքի բնակբաշխման գործընթացում կոռուպցիոն հետքեր է հայտնաբերել

14:19 17.01.2019

1990–ականներից մինչև 2012 թվականը Գյումրիում քանի՞ բնակարան է կառուցվել,  ինչպե՞ս են դրանք բաշխվել և ովքե՞ր են եղել շահառուները…

Նման ուսումնասիրություն է սկսել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը:  Ու այդ ուսումնասիրության առաջին արդյունքները ժամանակին ոչ ճիշտ բաշխման կասկածներ են հարուցում:  Հետերկրաշարժյան տարիների բնակբաշխման գործընթացում հիմնադրամի նախագահը հայտնաբերել է դեպքեր, երբ մեկ շահառուի անունը 3 բնակարանի դիմաց է նշվել կամ նույն փլված հասցեի տակ 6 ընտանիք տարբեր տարիներին բնակարան են ստացել: Մանրամասն ուսումնասիրության արդյունքում հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի ուշադրությունը գրավել է Շիրակացի 4-րդ թաղամաս, 1-ին շենք , բնակարան 20 հասցեն: 88-ին փլված շենքի այս բնակարանում պարզվում է՝ իրար հետ կապ չունեցող 6 ընտանիք է հաշվառված եղել ու տարբեր տարիներին տարբեր հասցեներում բնակարան ստացել:

Նույն պատմությունն է նաև Շիրակացի 4-րդ թաղամաս, 3 շենք, բն. 14 հասցեում: Այս դեպքում էլ փլված շենքի հասցեն 5 ընտանիքի բնակարան հատկացնելու հիմք է հանդիսացել: Եվս 5 ընտանիք էլ տուն է ստացել՝ հաշվառված լինելով նույն շենքի 10-րդ բնակարանում: Ինչպե՞ս է ստացվել, որ բազմանդամ ընտանիքները նույն թաղամասում են ապրել: Տեսականորեն նման համընկնում հնարավոր է,  բայց և կասկածելի:

«Մարզպետարանի, պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչները միշտ մեջբերում են, թե այն ժամանակ օրենքները հետևյալ կերպ էին, որ եթե ընտանիքը մեծ էր, տարբեր բնակարաններ էին ստանում, մեկ բնակարան չէին ստանում: Սա հասկանալի է, եթե հատկացրել են 2 եղբոր, կամ քրոջ ու եղբոր, կամ ծնողներին ու երեխաներին առանձին: Իսկ տվյալ դեպքում, ընտանիքներն իրար հետ կապ չունեն: Հնարավոր է իրոք տվյալ մարդիկ փաստաթղթեր են բերել, որ իրենք այդ հասցեի բնակարանն են կորցրել: Ո՞վ է տվել այդ փաստաթուղթը, ինչի՞ հիման վրա է տրվել: Ստացվում է, որ երկրաշարժից առաջ նույն բնակարանում 20 հոգի է ապրել, ովքեր իրար հետ բացարձակ կապ չեն ունեցել»,- Shantnews–ին ասել է «Գյումրին առանց տնակների » հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը:

Ըստ Մհեր Խաչատրյանի՝ ուսումնասիրությունները կասկածի տեղիք են տալիս, որովհետև ինֆորմացիան բնակբաշխման պետական բազայում լիարժեք չէ: Առանձին դեպքերում նույն մարդու անունը հայտնվել է 3 տարբեր բնակարանների հասցեների դիմաց: Արդյո՞ք սա նշանակում է, որ նույն շահառուն 3 բնակարան է ստացել: Հարցը պարզելու համար բազայի տվյալները սահմանափակ են: Մարզպետարանը խորհուրդ է տալիս բոլոր հարցերով դիմել Քաղաքաշինության կոմիտեին, իսկ քաղաքապետարանը պատասխանատու է միայն իր աշխատած տարիների համար, այսինքն՝ 2012 թվականից սկսած, թեև քաղաքապետարանի լիազորությունները բնակբաշխման գործում ավելի վաղ՝ 2008-ին են դադարեցվել: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի հաջորդ բացահայտումը տնակների ապամոնտաժմանն է վերաբերում: Քանդման ակտերը կան, բայց փաստացի տնակները կան:

«10-15 տնակ կա, որ կարող եմ փաստել, տնակներն անձամբ տեսել եմ, դրանք հաշվառման մեջ են մինչև հիմա: Իսկ փաստաթղթերի ուսումնասիրություններով երևում է, որ նույն այդ տնակներն ապամոնտաժվել են այսինչ թվականին»,- նշել է Մհեր Խաչատրյանը:

Այս փաստերն ուսումնասիրելու է դատախազությունը: Հիմնադրամի տնօրենը ներկայացնելու է նաև կառավարության հատուկ հանձնախումբը, որը զբաղվում է Գյումրիում տնակների հաշվառմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 23.07.2025

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

21:13 23.07.2025

Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Բնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...

Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցել

21:02 23.07.2025

Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցել

Աշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...

BACK_TO_TOP