Նախագահը հանդիպել է Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

Նախագահը հանդիպել է Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ

18:34 17.01.2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:

Նախագահ Սարգսյանը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը քննարկել են տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես գործարար կապերի ընդլայնմանն ու ֆինանսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը միտված քայլերը։

«Մենք կողջունենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ էմիրաթական ընկերությունների հետաքրքրությունը և կաջակցենք հնարավոր ներդրողներին»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Համաձայնություն է ձեռք բերվել համապատասխան պատվիրակություն գործուղել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու և գործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

11:03 21.05.2025

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

10:58 21.05.2025

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

10:49 21.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

10:24 21.05.2025

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 20-21-ը

10:20 21.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 20-21-ը

Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 […] ...

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

10:08 21.05.2025

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Մայիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Նախարարը ողջունելով դեսպանին՝ կարևորել է երկկողմ, ինչպես և ԵՄ շրջանակներում առկա համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կայացման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը։ Այդ համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ մի շարք […] ...

BACK_TO_TOP