21:26 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ նիստի ընթացքում խոսել է «տնտեսական հեղափոխություն» գաղափարի վերաբերյալ իր ընկալումների մասին՝ հայտարարելով, որ Հայաստանում այդպիսի իրավիճակի ակնկալիքներ ունենալն անիրատեսական է: Նա նաև ասել է, որ մեր երկրում հեղափոխությունը հիմնականում քաղաքական է եղել:
«Մեր երկրում կացութաձևի հեղափոխություն տեղի չի ունեցել, փոփոխություն տեղի չի ունեցել: Հեղափոխությունը եղածը փոխելու իրողություն է, որը մենք չունենք փաստացի, մենք քաղաքական իմաստով որոշակի կարող ենք հեղափոխություն բառն օգտագործել, բայց տնտեսական իմաստով, իհարկե՝ ոչ»,- ասել է Սերգեյ Բագրատյանը:
Նա տնտեսության կառավարման 3 տարբերակ է ներկայացրել. առաջինն, ըստ նրա, պետական կառավարումն է, որը հատուկ է սոցիալիստական երկրներին: Երկրորդը՝ ազատ տնտեսական հարաբերություններն են, այն, ինչն իր խոսքերով, մեր երկրում առկա է: Եվ երրորդը՝ խառը տիպի կառավարումն է, որտեղ առկա է և՛ պետական, և՛ մասնավոր կառավարումը:
«Իրականում մեր տնտեսության զարգացման համար ավելի շուտ կարելի է օգտագործել «տնտեսական տրանսֆորմացիա» տերմինը, որովհետև տնտեսության զարգացման մեր մոդելը բոլորովին տարբերվում է այն մոդելներից, որ առկա են աշխարհում գոյություն ունեցող տնտեսակարգերում»,- ասել է նա:
08:30 21.05.2025
«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը08:25 21.05.2025
Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում08:30 21.05.2025
«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...
08:25 21.05.2025
Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսըԲելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում […] ...
08:14 21.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:06 21.05.2025
Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականԱրգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը կարողանում է խաղալ կիսապաշտպանության երկու եզրերում, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ։ ...
08:01 21.05.2025
Հրդեհ Մերձավան գյուղումՄայիսի 21-ին, ժամը 04:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոկայանատեղիի ծածկի փայտե կառուցատարրերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, […] ...
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...